Հա

Քաղաքական

26/08/2019 - 08:30

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը Զարիֆի հետ բանակցութիւնները բարձր է գնահատել

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը բարձր է գնահատել երէկ՝ օգոստոսի 25-ին Բիարիցում կայացած Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի բանակցութիւնները Ֆրանսիայի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտօնենաների հետ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը բարձր է գնահատել երէկ՝ օգոստոսի 25-ին Բիարիցում կայացած Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի բանակցութիւնները Ֆրանսիայի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտօնենաների հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ յղում կատարելով Agence France-Presse գործակալութեանը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը գործակալութեան հետ զրոյցում Բիարում կայացած բանակցութիւնները «բարձր եւ դրական» է գնահատել:

Նա տեղեկացրել է, որ Զարիֆին Բիարից հրաւիրելու որոշումը «համաձայնեցւած եւ համադրւած» է եղել ԱՄՆ-ի հետ:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի հրաւէրով, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ օգոստոսի 25-ին անակնկալ այցով մեկնել է ֆրանսիական Բիարից, որտեղ ընթանում է G7-ի գագթնաժողովը:

Բիարիցում, Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի, ԱԳ նախարար Ժան Իւ Լը Դրիանի,  էկոնոմիկայի նախարար Բրունօ Լը Մէրի, եւ Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։