Հա

Քաղաքական

27/08/2019 - 10:50

Ֆրանսիան ամփոփել է G7-ի գագթնաժողովի արդիւնքները

Բիարիցում կայացած G7-ի գագթնաժողովի աւարտին, Ֆրանսիան հրապարակել է գագթնաժողովի արդիւնքների վերաբերեալ կարճ յայտարարութիւն

«alikonline.ir» - Բիարիցում կայացած G7-ի գագթնաժողովի աւարտին, Ֆրանսիան հրապարակել է գագթնաժողովի արդիւնքների վերաբերեալ կարճ յայտարարութիւն. տեղեկացնում է CNN-ը:

Հրապարակւած փաստաթղթում անդրադարձ է կատարւել այնպիսի թեմաների, ինչպիսք են՝ միջազգայի առեւտուրը, Իրանը, Լիբիան, Ուկրայինան , Հոնկոնգը, կլիմայական փոփոխութիւնները եւ Աամզոնի արեւադարձային անտառների հրդեհը։

Յատկանշական է, որ Reuters գործակալութիւնն անդրադառնալով փաստաթղթին, գրել է. «Այն կարճ յայտարարութիւնը, որը Ֆրանսիան այսօր հրապարակեց Բիարիցում G7-ի գագաթնաժողովի աւարտից յետոյ, նման չէր խմբի յայտարարութիւններին, որոնք սովորաբար հրապարակւում էին տարեկան հանդիպումների աւարտին: Հրապարակւած յայտարարութիւնն արտացոլում է G7-ի անդամների միջեւ տարաձայնութիւնները»:

Աւելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ մակրոնը ասել էր, որ արդիւնաբերական եօթ երկրների առաջնորդները գուցէ չհասնեն ընդհանուր յայտարարի, եւ որ գագաթնաժողովը կարող է չունենայ վերջնական յայտարարութիւն: 1975 թւականից ի վեր (Ֆրանսիայի Ռամբոյէ քաղաքումյ G7-ի առաջին գագաթնաժողովը, սա առաջին դէպքն է, որ գագթնաժողովին մասնակցող առաջնորդները չեն կարողացել համաձայնութեան գալ համատեղ եզրափակիչ յայտարարութեան շուրջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։