Հա

Քաղաքական

29/08/2019 - 08:25

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը ժամանակաւորապէս դադարեցւել է. պատճառը՝ Brexit-ն է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յայտարարել է երկրի խորհրդարանի աշխատանքների ժամանակաւոր դադարեցման մասին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յայտարարել է երկրի խորհրդարանի աշխատանքների ժամանակաւոր դադարեցման մասին. հաղորդում  է Reuters-ը:

Խորհրդրանաը չի աշխատի մինչեւ հոկտեմբերի 14-ը, իսկ պատճառը Brexit-ն է: որոշումը զգալիօրէն նւազեցնում է այն շանսերը, որ պատգամաւորները ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն:

Մեծ Բրիտանիան պէտք է լքի Եւրոպական միութիւնը հոկտեմբերի 31-ին, իսկ գործընթացը գտնւում է փակուղային վիճակում:

Երկրի խորհրդարանը դէմ է ԵՄ-ի հետ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաեւ կտրականապէս դէմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն էլ իր հերթին հրաժարւում է վերսկսել բանակցութիւնները եւ վերանայել համաձայնագիրը:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը յայտարարել է, որ պատրաստ է նրան, որ Մեծ Բրիտանիան առանց բանակցութիւնների դուրս գայ ԵՄ-ից:

Խորհրդարանի աշխատանքները ժամանակաւորապէս դադարեցնելու մասին որոշումը Մեծ Բրիտանիայում լուրջ տարակուսանքների պատճառ է դարձել:

Ընդդիմադիր «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Ջօ Սուինսոնը Էլիզաբէթ երկրորդ թագուհու մօտ ունկնդրութիւն է խնդրել, որպէսզի յայտարարի խորհրդարանի աշխատանքների դադարեցման եւ ԵՄ-ն առանց գործարքի լքելու անթոյլատրելիութեան մասին:

Սուինսոնին է միացել նաեւ եւրոպամէտ Change UK կուսակցութեան ղեկավար Աննա Սոբրին: Նա հանդէս է եկել ԵՄ-ի կազմն առանց կրկնակի հանրաքւէի լքելու դէմ:

Աւելի վաղ, երկրի գլխաւոր ընդդիմադիր՝ «Լէյբորիստական» կուսակցութիւնը եւս տարակուսանք էր յայտնել խորհրդարանի աշխատանքները ժամանակաւորապէս դադարեցնելու որոշման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։