Հա

Քաղաքական

29/08/2019 - 10:20

Իրանը պաշտօնապէս միացաւ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտուն

Երէկ օգոստոսի 28-ին՝ Ռուսաստանում ԻԻՀ արտակարգ եւ Լիազօր դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ, եւ նրան է յանձնել յուլիսին Իրանի Իսլ. խորհրդարանի կողմից վաւերացրած ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին համաձայնագիրը:

«alikonline.ir» - Երէկ օգոստոսի 28-ին՝ Ռուսաստանում ԻԻՀ արտակարգ եւ Լիազօր դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ, եւ նրան է յանձնել յուլիսին Իրանի Իսլ. խորհրդարանի կողմից վաւերացրած ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման մասին համաձայնագիրը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում, կողմերը համաձայնագիրն առաւել արդիւնաւէտ ու գործնական դարձնելու համար կարեւորել են Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը:

Յիշեցնենք, որ Իսլ. խորհրդարանը յունիսի 10-ին գումարւած նիստի ժամանակ վաւերացրել է Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագիրը:

Համաձայնագրին կողմ է քւէարկել 150 պատգամաւոր, դէմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 5-ը:

Ժամանակաւոր համաձայնագիրը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետութիւնների միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորումը:

Նշենք նաեւ, որ ժամանակաւոր համաձայնագիրը ստորագրւել էր Աստանեան տնտեսական ֆորումի ընթացքում, 2018-ի մայիսի 17-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։