Հա

Քաղաքական

29/08/2019 - 13:20

ԵՄ-ն քննադատել է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ նոր Միջուկային համաձայնագրին ուղղւած ջանքերը

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը քննադատել է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ նոր Միջուկային համաձայնագրին ուղղւած ջանքերը կարեւորելով, Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը

«alikonline.ir» - ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը քննադատել է ԱՄՆ-ի՝ Իրանի հետ նոր Միջուկային համաձայնագրին ուղղւած ջանքերը կարեւորելով, Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը. ըեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«2015 թւականի Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագիրը չպէտք է տուժի ԱՄՆ-ի գործողութիւնների հետեւանքով եւ այն պէտք է պահպանւի»,- ասել է Մոգերինին:

Ըստ ԵՄ բարձրաստիճան դիւանագէտի՝ Իրանի միջուկային գործարքը տարբեր երկրների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութեան արդիւնք է, որն հաստատւել է ԱՄԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից:

Նա շեշտել է, որ մինչ օրս ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները պէտք է պահպանւի:

Մոգերինին միաժամանակ աւելացրել է. «ԵՄ-ն ողջունում է ցանկացած նախագիծ, որն կը համալրի ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։