Հա

Քաղաքական

31/08/2019 - 08:20

Ջոնսոնը ընդդիմութեանը մեղադրել է Brexit-ի պայմանների համաձայնեցմանը խանգարել փորձելու մէջ

Brexit-ի գործընթացի նկատմամբ հսկողութիւնը խորհրդարանին յանձնելու հնարաւորութեան վերաբերեալ ընդդիմութեան յայտարարութիւնները մոլորութեան մէջ են գցում Եւրոմիութեանը եւ թոյլ չեն տալիս Բրիւսէլից հասնել միութիւնից դուրս գալու Լոնդոնի համար ընդունելի պայմանների:

«alikonline.ir» - Brexit-ի գործընթացի նկատմամբ հսկողութիւնը խորհրդարանին յանձնելու հնարաւորութեան վերաբերեալ ընդդիմութեան յայտարարութիւնները մոլորութեան մէջ են գցում Եւրոմիութեանը եւ թոյլ չեն տալիս Բրիւսէլից հասնել միութիւնից դուրս գալու Լոնդոնի համար ընդունելի պայմանների: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում Է «Արմէնպրես»-ը, յայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Ես վախենում եմ, որ Եւրոպայում մեր բարեկամների ու գործընկերների մեծամասնութիւնը կարծում է, թէ Brexit-ը կարող է կանգնեցւել, եւ որ Բրիտանիան կարող է կառավարւել խորհրդարանի կողմից: Այս ամէնը նւազեցնում է գործարքի այն պայմաններն ստանալու հաւանականութիւնը, որոնք մեզ հարկաւոր են»,- ասել է Ջոնսոնը բրիտանացի լրագրողներին:

Նրա խօսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վերջնական տարբերակի շուրջ բանակցութիւնների գործընթացը «շարունակվում է ամբողջ թափով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։