Հա

Քաղաքական

31/08/2019 - 08:40

Եւրոմիութիւնը հանդէս է եկել Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման օգտին

Եւրոմիութեան (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարութիւնների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցութիւններում հաւանութիւն են տւել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը:

«alikonline.ir» - Եւրոմիութեան (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարութիւնների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցութիւններում հաւանութիւն են տւել Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանը: Այդ մասին յայտնել է Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարութիւնների ղեկավարների ոչ ֆորմալ բանակցութիւններ, որոնց արդիւնքները մամուլի ասուլիսում ամփոփել է Մոգերինին, հեռարձակումը կատարւել է Եւրոյանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խօսքով՝ Մերձաւոր Արեւելքի իրադրութեան քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնաւորապէս, Սիրիայի իրադրութիւնը:

«Ընդհանուր հաւանութիւն տրւեց ՄԱԿ-ի յատուկ դեսպանորդ (Գէյր) Պեդերսէնի աշխատանքին, սահմանադրական յանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպէս նաեւ անհանգստութիւն յայտնւեց Իդլիբի իրադրութեան առթիւ»,- ասել է նա լրագրողներին: Բացի դրանից, Եւրոմիութեան երկրները կրկին հանդէս են եկել յաջակցութիւն «Միջուկային գործարքի ամբողջական կատարման եւ պահպանման»: «ԵՄ-ն բոլոր ջանքերը կը գործադրի, որպէսզի այդ պայմանագիրը մնայ ուժի մէջ»,- ասել է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմոզի նեղուցի շուրջն ստեղծւած իրադրութիւնը: Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավարի խօսքով՝ «հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է խուսափել հետագայ Էսկալացիայից, հնարաւորութիւններ գտնել երկօսութեան եւ տարածաշրջանում համագործացութեան համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։