Հա

Քաղաքական

01/09/2019 - 09:00

«Մենք ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի որոշմանը». Էրդողանը՝ Patriot-ի եւ F-35-ի վաճառքի մասին

Թուրքիան մտադիր չէ հրաժարւել ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցութիւնից, ո՛չ իր դաշնակիցներից: Ինչպէս գրում է Tert.am-ը՝ այս մասին յայտարարել է երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

«alikonline.ir» - Թուրքիան մտադիր չէ հրաժարւել ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցութիւնից, ո՛չ իր դաշնակիցներից: Ինչպէս գրում է Tert.am-ը՝ այս մասին յայտարարել է երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Ելոյթ ունենալով Ստամբուլում՝ նախագահն անդրադարձել է Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի հնարաւոր ձեռքբերմանը:

«Եթէ Patriot-ի վաճառքի հարցն Անկարայի նկատմամբ ճնշում գործադրելու գործիքի վերածւի, ինչը թոյլ չի տայ բաւարարել մեր պահանջներն անվտանգութեան ոլորտում, ապա Թուրքիան առանց երկմտելու նախապատւութիւնը կը տայ այլ համակարգերի»,- ասել է Էրդողանը:

Նա խօսել է նաեւ 5-րդ սերնդի F-35 կործանիչների մասին: F-35 ինքնաթիռները հրաժարւում են Թուրքիային վաճառել, եւ մենք, միանշանակ, ձեռքներս ծալած չենք նստի եւ սպասենք ԱՄՆ-ի որոշմանը»,- նշել է Էրդողանը:

Նշենք, որ ռուսական S-400 հակաօդային պաշտպանութեան զէնիթահրթիռային համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացեալ Նահանգները պահանջում է հրաժարւել գործարքից եւ փոխարէնը ձեռք բերել ամերիկեան Patriot համակարգեր: Հրաժարւելու դէպքում Վաշինգտոնը հետեւանքներով է սպառնացել:

ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դէմ` ռուսական S-400-ների մատակարարման մեկնարկի առնչութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։