Հա

Քաղաքական

02/09/2019 - 08:40

Լարւած իրավիճակ՝ լիբանանա-իսրայէլական սահմանին. «Հեղբօլլահ»-ն իսրայէլական տանկ է խոցել

Լիբանանա-իսրայէլական սահմանին իրավիճակը լարւած է:

«alikonline.ir»-  Լիբանանա-իսրայէլական սահմանին իրավիճակը լարւած է. հաղորդում է Reuters-ը:

Սեպտեմբերի 1-ին լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը յատուկ գործողութիւն է իրականացրել: Գործողութեան ընթացքում շարժման ուժերը սահմանային Աւրիմ քաղքի շրջանում գտնւող ռազմաբազայի եւ ռազմատեխնիկայի ուղղութեամբ հակատանկային հրթիռներ են արձակել՝ խոցելով Իսրայէլի ԶՈՒ-ի մէկ տանկ:

Գործողութիւնը հաստատել է «Հեզբօլլահ»-ի խօսնակներից մէկը՝ նշելով, որ այն յաջողութեամբ է աւարտւել:

Ի պատասխան գործողութեան, իսրայէլական հրետանին ռմբակոծել է լիբանանեան սահմանային քաղաքները, յատկապէս՝ հարաւային Մարուն ալ Ռաս քաղաքը:

Յիշեցնենք, որ մէկ շաբաթ առաջ, իսրայէլական ԱԹՍ-ները յատուկ գործողութիւն էին իրականցրել Բէյրութի հարաւային արուարձանների ուղղութեամբ: Երկու ԱԹՍ-ներ ընկել էին «Հեզբօլլահ»-ի կառոյցների մօտակայքում:

Դէպքից յետոյ, «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը յայտարարել էր, որ շարժումն անպայման կը պատասխանի իսրայէլական նկրտումներին եւ Լիբանանի անվտանգութիւնը թիրախ դարձնելու իսրայէլական բանակի փորձերին:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները
    Անդրադարձ. Նեթանեահուի Սոչի այցելութեան նպատակները

    Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահու 12 սեպտեմբերին այցելեց Սոչի, ուր հանդիպում ունեցաւ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի եւ պաշտպանութեան նախարար Ալեքսանտր Շոյկուի հետ: Այցելութեան հեռակայ նպատակը Իրանը Սուրիայէն դուրս բերելն էր: Նպատակ մը, որ Իսրայէլ անկարող է իրագործել սեփական ուժով եւ առանց Ռուսիոյ աջակցութեան:

  • Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»
    Անդրադարձ. «Մեզի մի՛ վստահիք»

    Վերջերս շատ կը խօսուի Ազրպէյճանի մէջ տեղակայուած իսրայէլեան անօդաչու թռչող սարքերու մասին: Կը հաղորդուի, որ Իսրայէլ այդ սարքերով է, որ հարուածած է Իրաքի մէջ Իրանի աջակցութիւնը վայելող շիիական աշխարհազօրի զինապահեստանոցները:

  • Լիբանանի նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին
    Լիբանանի նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին

    Մեծն Լիբանանի հիմնադրութեան (1920) 100-ամեակի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի առիթով Լիբանանի Հանրապետութեան նախագահը օբիեկտիւ գնահատական է տւել պատմական դէպքերին եւ հաստատել, որ Օսմանեան Կայսրութիւնը Լիբանանի պետութեան եւ ժողովրդին նկատմամբ իրականացրել է ոճրային, բռնարարքային,  բռնատիրական եւ համայնքների միջեւ դաւադրական քաղաքականութիւն։ Այդ քաղաքականութիւնը իբրեւ պետական ահաբեկչութիւն է որակել Լիբանանի նախագահը։

  • Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել
    Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել

    Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրութեան ռեժիմ է սահմանւել: Երկրի վարչապետ Սաադ Հարիրին նման քայլի է դիմել Բաաբդի նախագահական պալատում լիբանանեան քաղաքական գործիչների եւ բանկիրների հետ հանդիպումից յետոյ:

  • ՄԱԿ գլխաւոր քարտուղարը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել
    ՄԱԿ գլխաւոր քարտուղարը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել

    ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը Իսրայէլին եւ Լիբանանին զսպւածութեան կոչ է արել վերջին հրետակոծութիւնների հետ կապւած, որոնք տեղի են ունեցել երկու պետութիւնների սահմանակից տարածքներում։ Գլխաւոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտօնական ներկայացուցիչ Սթեֆան Դիւժարիկը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։