Հա

Քաղաքական

02/09/2019 - 09:10

«Միջուկային գործարքը հելսինկեան հանդիպման առանցքներից էր». Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը Հելսինկիում կայացած ԵՄ պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների երկօրեայ հանդիպման մասին ներկայացրած զեկոյցում նշել է, որ հանդիպման առանցքում են եղել Իրանի հետ Միջուկային գործարքը եւ եւրոպական պաշտպնաութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը Հելսինկիում կայացած ԵՄ պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների երկօրեայ հանդիպման մասին ներկայացրած զեկոյցում նշել է, որ հանդիպման առանցքում են եղել Իրանի հետ Միջուկային գործարքը եւ եւրոպական պաշտպնաութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ֆեդերիկա Մոգերինին իր պաշտօնական բլոգում հրապարակւած զեկոյցում նշել է, որ հինգշաբթի եւ ուրբաթ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ԵՄ պաշտպանութեան նախարարների հանդիպման ժամանակ առաջին անգամ կլիմայի փոփոխութիւնը նոյնականացւել է որպէս սպառնալիք՝ Եւրոպայի հաւաքական անվտանգութեան համար: Մոգերինին նաեւ տեղեկացրել է, որ ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկւել են Արւմտեան Ասիայի, այդ թւում՝ Սիրիայի եւ Պարսից ծոցի, ինչպէս նաեւ Համապարփակ համատեղ գործողութիւնների ծրագրի (Միջուկային գործարք-ԽՄԲ.) պահպանման հետ կապւած հարցեր: Միջուկային գործարքի եւ Իրանի հարցը քննարկւել է նաեւ Մոգերինիի եւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Նշենք, որ հելսինկեան հանդիպման աւարտից յետոյ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մոգերինին ասել է. «Եւրոպան շարունակում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղւած ջանքերը, եւ ողջունում է ցանկացած առաջընթացի, որը կը նպաստի գործարքի պահպանմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։