Հա

Քաղաքական

05/09/2019 - 08:40

Ջոնսոնը մտադիր է խորհրդարանի արտահերթ ընտրութիւններն անցկացնել հոկտեմբերի 15-ին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է խորհրդարանի արտահերթ ընտրութիւններն անցկացնել հոկտեմբերի 15-ին: Այդ մասին նա յայտարարել է երէկ՝ սեպտեմբերի 4-ին, խորհրդարանի նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է խորհրդարանի արտահերթ ընտրութիւններն անցկացնել հոկտեմբերի 15-ին: Այդ մասին նա յայտարարել է երէկ՝ սեպտեմբերի 4-ին, խորհրդարանի նիստի ընթացքում. տեղեկացնում է BBC-ն:

«Եթէ այդ օրինագիծը, որը նշանակում է երկրի գերի յանձնւելը, ընդունւի, ապա այս երկրի ժողովրդին հարկ կը լինի հոկտեմբերի 15-ի համընդհանուր ընտրութիւններում յայտնել, թէ ինչն է ինքը նախընտրում»,- ասել է նա՝ անդրադառնալով Brexit-ի մասին խորհրդարանական նախաձեռնութեանը:

Ջոնսոնը յայտարարել է, որ կառավարութիւնը նախատեսում է Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնութեան գալ մինչեւ կառոյցի գագաթնաժողովը, որը տեղի կունենայ հոկտեմբերի 17-ին, որից յետոյ Մեծ Բրիտանիան հնարաւորութիւն ունենայ դուրս գալու Միութիւնից հոկտեմբերի 31-ին:

Նշենք, որ երկրի գլխաւոր ընդդիմադի՝ «Լէյբորիստական» կուսակցութիւնն արդէն յայտարարել է, որ չի պատրաստւում պաշտպանել սեպտեմբերի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու Բորիս Ջոնսոնի նախաձեռնութիւնը:

Ուշագրաւ եւս մի փաստ, վեջրին սոցհարցումների արդիւնքները ցոյց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների միայն 35%-ն է պաշտպանում ԵՄ-ից կազմից երկրի դուրս գալուց առաջ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու գաղափարը: Քաղաքացիների 46%-ը դէմ է դրան, իսկ 19%-ը դեռեւս չի կողմնորոշւել:

Իսկ եթէ, այնումաենայինիւ, կայանան արտահերթ ընտրութիւնները, ապա հարցւածների 35%-ը պատրաստւում է իր ձայնը տալ պահպանողականներին, 25%-ը՝ լէյբորիստներին, 16%-ը՝ լիբերալ-դեմոկրատներին, 13%-ը՝ Brexit կուսակցութեանը եւ 8%-ը՝ կանաչներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։