Հա

Քաղաքական

05/09/2019 - 09:10

«Ամերիկեան շանտաժն օրինաչափութեան է վերածւում». Զարիֆը՝ «Ադրիան Դարեա 1»-ի նաւապետին շանտաժի ենթարկելու ԱՄՆ փորձի մասին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է «Ադրեան Դարեա 1» նաւթային լցանաւի նաւապետին շանտաժի ենթարկելու ԱՄՆ անյաջող փորձը՝ նշելով, որ դա նման է Սպիտակ տան հրաւէրը մերժելու պատճառով իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է «Ադրեան Դարեա 1» նաւթային լցանաւի նաւապետին շանտաժի ենթարկելու ԱՄՆ անյաջող փորձը՝ նշելով, որ դա նման է Սպիտակ տան հրաւէրը մերժելու պատճառով իր դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը:

«Ծովահէնութեան անյաջող փորձից յետոյ, ԱՄՆ-ն դիմել է շանտաժի ակնյայտ փորձի, իրանական լցանաւի նաւապետին ասելով, որ իրանական նաւթը մեզ յանձնիր եւ մի քանի միլիոն դոլար ստացիր, այլապէս պատաժմիջոցի կը ենթարկւես: Սա շատ նման է մի քանի շաբաթ առաջ իմ ստացած հրաւէրին (ԱՄՆ նախագահի գրասենեակ այցելելու համար): Սա դառնում է օրինաչափութիւն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը: Նշենք, որ աւելի վաղ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարն անդրադառնալով սենատոր Րենդ Փաուլի՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպելու առաջարկին, ասել էր. «Նիւեօրքեան այցի ընթացքում ինձ ասացին, որ երկու շաբաթւայ ընթացքում իմ դէմ պատժամիջոցներ կը սահմանւեն, եթէ չընդունեմ առաջարկը, որը, բարեբախտաբար, չընդունեցի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։