Հա

Քաղաքական

07/09/2019 - 10:20

Թուրքիան եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին կը սկսեն համատեղ հերթապահութիւնը Սիրիայի հիւսիս-արեւելքում

Թուրքիան եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին կը սկսեն համատեղ ցամաքային հերթապահութիւն իրականացնել Սիրիայի հիւսիսարեւելեան շրջանում՝ Եփրատ գետի մօտակայքում նախատեսւած անվտանգութեան գօտում:

«alikonline.ir» - Թուրքիան եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին կը սկսեն համատեղ ցամաքային հերթապահութիւն իրականացնել Սիրիայի հիւսիսարեւելեան շրջանում՝ Եփրատ գետի մօտակայքում նախատեսւած անվտանգութեան գօտում: Այս մասին ըստ Tert.am-ի` յայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանութեան նախարար Հուսուլի Աքարը:

Նախարարի խօսքով՝ օդային վերահսկողութիւնը նոյնպես հնարաւորութիւն է տալիս ֆիքսել Սիրիայի հիւսիս-արեւելքում տիրող իրավիճակը:

Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին յայտարարել է մինչեւ սեպտեմբերի աւարտը Սիրիայում անվտանգութեան գօտիներ ստեղծելու մտադրութեան մասին:

Օգոստոսի 31-ին Էրդողանը յայտարարել էր, որ երկրի Զինուժը մի քանի շաբաթից կարող է ինքնուրոյն անցնել անվտանգութեան գօտիներ սահմանելու մասին գործողութիւնների ծրագրի իրականացման:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։