Հա

Քաղաքական

12/09/2019 - 09:10

Բոլթոնի 3 գլխաւոր օգնականներ հրաժարական են տւել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջան Բոլթոնի 3 գլխաւոր օգնականներ հրաժարական են տւել այն բանից յետոյ, երբ Թրամփն աշխատանքից ազատել է Բոլթոնին:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջան Բոլթոնի 3 գլխաւոր օգնականներ հրաժարական են տւել այն բանից յետոյ, երբ Թրամփն աշխատանքից ազատել է Բոլթոնին: Հաղորդում է Reuters-ը:

Հրաժարական են տւել Բոլթոնի գլխաւոր ներկայացուցիչ Հարեթ Մարկիզը, հասարակայնութեան հետ կապերի գծով տնօրէն Սարա Թինսլին եւ նախագծող Քրիսթինա Սամուէլեանը:

«Ինձ համար պատիւ էր ծառայել մեր երկրին, եւ ես յաջողութիւններ եմ մաղթում նախագահին եւ վարչակազմին»,- իր կարճ յայտարարութեան մէջ նշել է Մարկիզը:

Նրանք երկար տարիներ աշխատում էին Բոլթոնի հետ:    

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։