Հա

Քաղաքական

12/09/2019 - 12:10

«Թրամփը կարող է Պոմպէոյին նշանակել ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական». CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայք Պոմպէոյին ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական նշանակելու հնարաւորութիւնը, այդ դէպքում վերջինս միաժամանակ կը զբաղեցնի երկու պաշտօնները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է գործող պետքարտուղար Մայք Պոմպէոյին ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական նշանակելու հնարաւորութիւնը, այդ դէպքում վերջինս միաժամանակ կը զբաղեցնի երկու պաշտօնները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է CNN հեռուստաալիքը:

Նրա աղբիւրների խօսքով՝ «Թրամփն այդ հնարաւորութիւնը քննարկում է վարչակազմի այլ աշխատակիցների հետ»: Ինչպէս նշում է հեռուստաալիքը, առայժմ պարզութիւն չկայ այն բանի շուրջ, թէ «որքան լրջօրէն է քննարկւում այդ հնարաւորութիւնը»:

Ինչպէս արձանագրում է հեռուստաալիքը, վերջին անգամ այնպիսի իրադրութիւն, երբ նոյն անձը միաժամանակ զբաղեցրել է նշւած երկու պաշտօնները, եղել է մօտաւորապէս 50 տարի առաջ: Հենրի Քիսինջէրը շուրջ երկու տարի միաժամանակ եղել է պետքարտուղար եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնական: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտօնանկ է արել Բոլթոնին:

Նա նաեւ յայտնել է, որ ազգային անվտանգութեան հարցերով նոր խորհրդականի անունը կը հրապարակի յաջորդ շաբաթ: Ինչպէս տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտօնաթողութիւնից յետոյ նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով օգնականի ժամանակաւոր պաշտօնակատար կը դառնայ նրա ներկայիս տեղակալ Չարլզ Կապերմանը:

Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ Էէ թոյլ տւել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետութեան ղեկավարի խօսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք էր բռնել Վենեզուէլայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգաւորման «լիբիական մոդելի» վերաբերեալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել է նա: Միացեալ Նահանգների ղեկավարը յայտնել է, որ դիտարկում է ազգային անվտանգութեան հարցերով նոր օգնականի պաշտօնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարէն, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։