Հա

Քաղաքական

15/09/2019 - 14:10

Գեղամեան․ «Թուրքիայի սոցիալ-տնտեսական լճացումը հնարաւորութիւն է ընդդիմութեան համար»

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի եւ հնարաւոր զարգացումների մասին։

«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակի եւ հնարաւոր զարգացումների մասին։

Թուրքիայի ներքաղաքական կեանքում միանգամից մի քանի նախկին պաշտօնեաններ յայտարարել են կուսակցութիւններ հիմնելու մասին: Մի կողմից նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանն է յայտարարել կուսակցութիւն բացելու մասին, միւս կողմից՝ նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն։ Բուն ընտրութիւններին դեռեւս շատ ժամանակ կայ եւ այս պրոցեսները աւելի շատ հասարակութեան տրամադրութիւնը շօշափելու համար է։ Sputnik Արմենիային ասել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

Նա վստահ է, որ ընդդիմութիւնն աւելի լաւ արդիւնքներ արձանագրելու հնարաւորութիւններ ունի եւ գնալով ուժեղանում է։ Նաեւ ի դէմս Ստամբուլի քաղաքապետի՝ ունի բաւական երիտասարդ ու հմուտ քաղաքական գործիչ, որը փորձում է մարտահրաւէր նետել Էրդողանին եւ իշխող վերնախաւին նոյնիսկ Ստամբուլի սահմաններից դուրս․ սա անշուշտ ուժեղացնում է ընդդիմութեանը։

«Միեւնոյն ժամանակ ընդդիմութեանը ուժեղացնում է երկրի սոցիալ-տնտեսական շարունակւող լճացումը, որը կարող է տնտեսական ճգնաժամի յանգեցնել Թուրքիայում, ինչը իր հերթին յղի է բազմաթիւ վտանգներով իշխանութեան համար եւ, ընդհակառակը, հնարաւորութիւն է ընդդիմութեան համար»,- ասել է Գեղամեանը։

Թուրքագէտի խօսքով` իշխանութիւնը երկրում կատարւած ցանկացած վատ բան բարդում է ընդդիմութեան վրայ` ապացուցելով, որ ընդդիմութիւնն ահաբեկիչներից կազմւած խումբ է։

Իշխող ուժը փորձում է վերահսկողութիւնը պահել եւ չի խնայի նաեւ բոլոր հնարաւոր միջոցները (օրինական եւ կիսաօրինական) ընդդիմութեանը սեւացնելու համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։