Հա

Քաղաքական

16/09/2019 - 13:40

Արաբագէտի դիտարկումները Անկարայի գագաթնաժողովին ընդառաջ

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը ներկայացրել է Թուրքիայի մայրաքաղաքում կայանալիք Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների 5-րդ գագաթնաժողովին ընդառաջ առկայ իրավիճակն ու հնարաւոր արդիւնքները։

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը ներկայացրել է Թուրքիայի մայրաքաղաքում կայանալիք Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների 5-րդ գագաթնաժողովին ընդառաջ առկայ իրավիճակն ու հնարաւոր արդիւնքները։

Նա ֆէյսբուքեան էջում գրել է.

«Սեպտեմբերի 16-ին Անկարայում կայանալու է սիրիական թնջուկի հանգուցալուծմանը միտւած Աստանայի ձեւաչափի երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների թւով 5-րդ գագաթնաժողովը։

Հակամարտութեան ներկայ շրջափուլում առաւել էական են Իդլիբի եւ Եփրատից արեւելք քրդաբնակ շրջաննեերում հնարաւոր անվտանգութեան գօտու ձեւաւորման խնդիրները։ Կասկածից վեր է՝ հէնց դրանք են լինելու բանակցութիւնների օրակարգում․ երկու ուղղութեամբ էլ առանցքային դերակատարում ունի Անկարան։

Եթէ Իդլիբի հարցում հակաահաբեկչական պայքարի հանգուցալուծումն անորոշ է, իսկ Թուրքիայի ազդեցութիւնը ոչ բաւարար արդիւնաւէտ, ապա Եփրատից արեւելք թուրք-ամերիկեան գործողութիւններն աւելի առարկայական են, ժամանակային առումով՝ աւելի չափելի (մինչեւ սեպտեմբեր ամսւայ վերջը), իսկ ԹՀ իշխանութիւններն առաւել վճռական։

Անկարայում կայանալիք գագաթնաժողովից ամենաառարկայական սպասելիքները, թերեւս, կարելի է պայմանաւորել սակարկութիւնների նոր ենթափուլով՝ զիջումներ Անկարայի կողմից Իդլիբում՝ ձեւաւորւելիք անվտանգութեան գօտու հարցում գործընկերների՝ Մոսկւայի եւ Թեհրանի առաւել լայն համախոհութեանն արժանանալու համար։

Այս ուղղութեամբ Թուրքիայի իշխանութիւնները դեռեւս լուրջ տարաձայնութիւններ ունեն նաեւ ԱՄՆ-ի հետ։ Իսկ Անկարայի գագաթանաժողովի ուղղակի արդիւնքների մասին հնարաւոր կը լինի առաւել առարկայական դատողութիւններ անել արդէն առաջիկայ օրերին՝ հէնց Սիրիայի հիւսիսում ակնկալւող զարգացումները վերլուծելով։

Յ․Գ․ Ի դէպ, Անկարայի գագաթնաժողովի նախօրէին Դամասկոսում ՍԱՀ նախագահ Բաշշար Ասադի հետ են հանդիպել հիմնախնդրի գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչները՝ յստակեցնելու համար նաեւ Դամասկոսի դիրքորոշումը, որը բանակցութիւններում փաստացի ներկայացնելու է Վլադիմիր Պուտինը»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։