Հա

Քաղաքական

17/09/2019 - 09:00

«Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը». Ռոհանին՝ Անկարայում

Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման աւարտին կայացած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման աւարտին կայացած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Հանդիպումը առիթ էր վերահաստատելու մեր գործողութիւնները՝ Աստանաի գործընթացին շրջանակում: Հանդիպմանը քննարկեցինք Սիրիայի քաղաքական եւ ռազմական զարգացումները»,- ասել է նախագահը՝ շեշտելով, որ բոլոր կողմերը համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցում: 

Ըստ նրա՝ երեք երկրներն էլ դէմ են արտասահմանեան ուժերի ներկայութեանը Սիրիայում, առանց այդ երկրի կառավարութեան հրաւէրի: Դոկտ. Ռոհանին դրա վառ օրինակն ԱՄՆ-ին է համարել: «Ամերիկացիները օգնում են ահաբեկիչներին Սիրիայում, եւ վտանգաւոր նպատակներ են հետապնդում, քանի որ նրանք մտածում են Սիրիայի տրոհման մասին»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «ԱՄՆ-ը չարամտօրէն է տրամադրւած սիրիական ժողովրդի նկատմամբ, եւ սիոնիստական ռեժիմն էլ իր հերթին աւերում է Սիրիայի ենթակառուցւածքները, ինչը հակասում է այդ երկրի ինքնիշխանութեանը»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։