Հա

Քաղաքական

21/09/2019 - 10:40

«Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. հաղորդում է Politico-ն:

«Դա այնքան հեշտ է: Նրանք, ովքեր ասում են, որ մենք պէտք է դա անենք, թուլութիւն են ցուցադրում: Ըստ իս՝ ես ուժ եմ ցոյց տալիս՝ չգնալով այդ քայլին, քանի որ ամենահեշտը, ինչ կարող էի անել… Լաւ, հարւած հասցրէք Իրանի 15 օբիեկտների ուղղութեամբ,- ասել է Թրամփը՝ ուսերը թափահարելով,- ես կարող եմ դա անել: Ամէն ինչ պատրաստ է: Սակայն ես չեմ պատրաստւում անել դա, եթէ կարող եմ այդ քայլին չդիմել»:

Ընդ որում՝ Թրամփը նշել է, որ Իրանի դէմ նոր պատժամիջոցները չեն խանգարի նրան մասնակցել ռազմական գործողութիւններին: Սակայն «ես կարծում եմ, որ ուժեղ մարդու մօտեցումը եւ այդ ուժի ցուցադրումը զսպւածութիւն դրսեւորելու մէջ է»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։