Հա

Քաղաքական

06/10/2019 - 08:20

«Դեղին բաճկոնները» եւ բնապահպան ակտիւիստները բողոքի ցոյց են իրականացրել Փարիզում

«Դեղին բաճկոններ» շարժման հարիւրաւոր կողմնակիցներ եւ բնապահպանական կազմակերպութիւնների ակտիւիստներ մասնակցել են Փարիզի հարաւարեւելեան շրջանում կազմակերպւած շաբաթօրեայ բողոքի ակցիաներին:

«alikonline.ir» - «Դեղին բաճկոններ» շարժման հարիւրաւոր կողմնակիցներ եւ բնապահպանական կազմակերպութիւնների ակտիւիստներ մասնակցել են Փարիզի հարաւարեւելեան շրջանում կազմակերպւած շաբաթօրեայ բողոքի ակցիաներին:

Ինչպէս հաղորդում է ТАСС գործակալութիւնը՝ յղում անելով ֆրանսիական աղբիւրին, ցոյցերի ժամանակ «դեղին բաճկոնների», «Extinction Rebellion»  բնապահպանական շարժման եւ «Երիտասարդութիւնը՝ յանուն կլիմայի» միաւորման ներկայացուցիչները ներխուժել են Իտալիայի հրապարակում գտնւող առեւտրի կենտրոն: Նրանք «Ոչ ասենք մոլորակի կործանմանը», «Վերականգնենք ռեսուրսները», «Վերջ անդրսահմանային ընկերութիւններին» գրութիւններով պաստառներ էին պատրաստել:

«Մենք եկել ենք այստեղ, որովհետեւ նման վայրերը, ինչպիսին սա է, արդիւնաբերութեան խորհրդանիշն են, որ կործանում են կենդանի բնութեան աշխարհը»,- նշել է ցոյցի մասնակիցներից մէկը:

Ցոյցերի ընթացքում մի շարք բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ առեւտրի կենտրոնի անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների միջեւ: Ցուցարարները շէնքից հեռացել են միայն, երբ իրավիճակին միջամտել է ոստիկանութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։