Հա

Քաղաքական

07/10/2019 - 08:35

Իրաքում անկարգութիւնները շարունակւում են. զոհերի թիւը գերազանցել է 100-ը

Զանգւածային անկարգութիւններն Իրաքում շարունակւում են: Երէկ՝ հոկտեմբերի 6-ին մայրաքաղաք Բաղդադի արեւելքում իրաւապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհւել է 5 մարդ, վիրաւորւել՝ 15-ը:

«alikonline.ir» - Զանգւածային անկարգութիւններն Իրաքում շարունակւում են: Երէկ՝ հոկտեմբերի 6-ին մայրաքաղաք Բաղդադի արեւելքում իրաւապահների եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով զոհւել է 5 մարդ, վիրաւորւել՝ 15-ը. հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները: 

Մէկ շաբաթ շարունակւող անկարգութիւնների զոհերի թիւն արդէն հասել է 110-ի, իսկ վիրաւորների թիւը՝ 6000-ի: Տւեալները հրապարակել է Իրաքի ներքին գործերի նախարարութիւնը: 

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսւել են հակակառավարական ցոյցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են վատ կենսապայմանների եւ կոռուպցիայի դէմ: Ցոյցերն արագ վերաճել են անկարգութիւնների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպէս նաեւ հարաւային նահանգներում:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։