Հա

Քաղաքական

07/10/2019 - 10:10

Յայտնի է Թրամփի «ուկրայինական գործի» մասին նոր իրազեկողը

Փաստաբան Մարկ Զէյդը, որը ներկայացնում է լրտեսական հանրութիւնից իրազեկողի շահերը, որը եւ հնչեղ սկանդալ էր առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրայինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հեռախօսազրոյցի պատճառով, պատմել է ABC News հեռուստաալիքին, որ այժմ նա ներկայացնում է նաեւ երկրորդ իրազեկողի հետաքրքրութիւնները:

«alikonline.ir» - Փաստաբան Մարկ Զէյդը, որը ներկայացնում է լրտեսական հանրութիւնից իրազեկողի շահերը, որը եւ հնչեղ սկանդալ էր առաջացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրայինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հեռախօսազրոյցի պատճառով, պատմել է ABC News հեռուստաալիքին, որ այժմ նա ներկայացնում է նաեւ երկրորդ իրազեկողի հետաքրքրութիւնները. տեղեկացնում է News.am-ը:

Զէյդը յայտարարել է հեռուստաալիքի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսին, որ երկրորդ իրազեկողը, ինչպէս նաեւ լրտեսութեան ներկայացուցիչը, ունի այդ գործի մասին հաւաստի տեղեկութիւններ եւ արդէն հարցաքննւել է լրտեսական հանրութեան ներքին վերահսկման վարչութեան ղեկավարի Մայքլ Աթքինսէնի կողմից:

Հեռուստաալիքը նշում է, որ երկրորդ բացայայտողի գոյութիւնը, որը կարող է ուղիղ խօսել Թրամփի եւ Զելենսկիի հեռախօսազրոյցի հետ կախւած իրադարձութիւնների մասին, կարող է վնաս հասցնել Թրամփի պնդումներին այն մասին, որ սեպտեմբերի 26-ին հրապարակւած բողոքը ճիշտ չէ:

Աւելի վաղ Վաշինգտոնում խոշոր սկանդալ էին առաջացրել պնդումները, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրայ՝ նպատակ ունենալով ստիպել Կիեւին օգնել նրան 2020 թւականին երկրորդ ժամկէտով վերընտրւելու հարցում: Ենթադրւում էր, որ Ամերիկայի առաջնորդը ճնշում է գործադրել իր ուկրայինացի գործընկերոջ վրայ՝ փորձելով հասնել Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջոզէֆ Բայդէնի որդու գործունէութեան հետաքննութեանը՝ փոխարեէնը Կիեւին առաջարկելով ֆինանսական եւ ռազմական աջակցութիւն Վաշինգտոնից: Երկուշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկւում է Դեմոկրատական կուսակցութեան կողմից, յայտարարել էր հանրապետական Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին այդ կասկածների հիման վրայ: Դեմոկրատ Բայդէնն այժմ Թրամփի ամենահաւանական մրցակիցն է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրութիւնների ժամանակ:

Աւելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների առաջնորդների յուլիսեան հեռախօսազրոյցի սղագրութիւնը: Պարզւել էր, որ Թրամփը չէր փորձում ստիպել Վլադիմիր Զելենսկիին հետաքննութիւն նախաձեռնել Հանթէր Բայդէնի նկատմամբ՝ փոխարէնն Ուկրայինային ֆինանսական եւ ռազմական օգնութիւն առաջարկելով: ԱՄՆ-ի արդարադատութեան նախարարութիւնը, որը միաժամանակ կատարում է գլխաւոր դատախազութեան գործառոյթները, չի յայտնաբերել ազգային օրէնսդրութեան խախտումներ, ինչպէս նաեւ յետագայ հետաքննութեան կամ այլ գործողութիւններ անցկացնելու հիմքեր Ամերիկայի եւ Ուկրայինայի նախագահների յուլիսեան հեռախօսազրոյցի բովանդակութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։