Հա

Քաղաքական

08/10/2019 - 08:50

Բեռլինն ու Բրիւսէլը Թուրքիային կոչ են արել ռազմական յարձակում չսկսել Սիրիայում

Բեռլինն ու Բրիւսէլը Թուրքիային կոչ են արել ռազմական յարձակում չսկսել Սիրիայում:

«alikonline.ir» - Բեռլինն ու Բրիւսէլը Թուրքիային կոչ են արել ռազմական յարձակում չսկսել Սիրիայում: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Deutsche Welle-ը:

«Գերմանիայի կառավարութիւնը լրջօրէն է վերաբերւում Սիրիայում միակողմանի ռազմական գործողութիւններ սկսելու մասին թուրք քաղաքական գործիչների յայտարարութիւններին: Նման ռազմական յարձակումը կարող է Սիրիայում հետագայ էսկալացիայի յանգեցնել»,- յայտարարել է Գերմանիայի կառավարուեան ներկայացուցիչը:

Իր հերթին, Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը յիշեցրել է անցած շաբաթ Անկարայում թուրք պաշտօնական անձանց հետ հանդիպման մասին, որոնց ընթացքում գերմանացի նախարարը նշել է, որ Բեռլինը խնդրային է համարում Սիրիայի հիւսիսում «անվանգութեան գօտի» ստեղծելու հարցով Թուրիքայի ծրագրերը:

ԵՄ-ը խորհուրդ է տւել Թուրքիային հրաժարւել այդ ծրագրերից: ԵՄ դիւանգիտութեան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոնֆլիկտի բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողութիւններն ու պաշտպանել խաղաղ բնակչութեանը:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին յայտնի է դարձել, որ Թուրքիան յաւելեալ զօրք է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը յայտարարել է, որ Սիրիայում՝ Եփրատ գետից դէպի արեւելք ընկած տարածքում, ռազմական գործողութիւններ կը սկսւեն մօտ ժամանակներս: ԱՄՆ-ը յայտարարել է, որ այդ հարցում չի աջակցում Թուրքիային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։