Հա

Քաղաքական

08/10/2019 - 08:40

«Թուրքիայի ԶՈՒ-ն պատրաստ է Եփարտ գետից դէպի արեւելք ընկած տարածքներում ռազմական գործողութիւններ սկսելու համար». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ բոլոր նախապատրաստութիւններն արւել են Սիրիայում, Եփրատ գետից դէպի արեւելք ընկած տարածքներում ռազմական գործողութիւններ սկսելու համար:

«alikonline.ir» - Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ բոլոր նախապատրաստութիւններն արւել են Սիրիայում, Եփրատ գետից դէպի արեւելք ընկած տարածքներում ռազմական գործողութիւններ սկսելու համար. տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալութիւնը:

Թուրքիայի ՊՆ-ը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածաշրջանում կայունութեան պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել անվտանգ գօտի եւ խաղաղութեան անցում, որպէսզի սիրիացի ժողովուրդը կարողանայ ապրել անվտանգ տարածքում:

Յայտարարութեան մէջ նշւած է, որ Թուրքիայի Զինւած ուժերը չեն հանդուրժի Թուրքիայի սահմանին ահաբեկչական օջախների ստեղծումը, եւ որ կատարւել են անհրաժեշտ նախապատրաստութիւնները՝ ռազմական գործողութիւններ սկսելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։