Հա

Քաղաքական

09/10/2019 - 08:20

ՄԱԿ ԱԽ հինգ եւրոպական անդամներ Հիւսիսային Կորէային «որոշակի քայլեր անելու» կոչ են արել

ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի հինգ եւրոպական անդամներ Հիւսիսային Կորէային «որոշակի քայլեր անելու» կոչ են արել այն բանի համար, որպէսզի լիովին, ստուգման ենթակայ եւ անդառնալի կերպով հրաժարւի միջուկային զէնք եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու իր ծրագրերից:

«alikonline.ir» - ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի հինգ եւրոպական անդամներ Հիւսիսային Կորէային «որոշակի քայլեր անելու» կոչ են արել այն բանի համար, որպէսզի լիովին, ստուգման ենթակայ եւ անդառնալի կերպով հրաժարւի միջուկային զէնք եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու իր ծրագրերից: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Reuters-ը։

Դեսպանները Հիւսիսային Կորէայի հարցով ՄԱԿ ԱԽ փակ նիստից յետոյ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ կապւած անցեալ շաբաթ Փհենեանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման հետ։

«Կենսականօրէն կարեւոր է, որպէսզի Անվտանգութեան խորհուրդը սատարի իր բանաձեւերին։ Միջազգային պատժամիջոցները պէտք է մնան ուժի մէջ եւ լիակատար ու անշեղօրէն պահպանւեն»,- ասւում է դեսպանների (որոնց թւում են Բելգիայի եւ Լեհաստանի դեսպանները) յայտարարութեան մէջ։

Եւրոպական անվտանգութեան խորհրդի անդամները համառօրէն կոչ են անում Հիւսիսային Կորէային «բարեխղճօրէն մասնակցել Միացեալ Նահանգների հետ կառուցողական բանակցութիւններին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել զանգւածային ոչնչացման զէնքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրից լիովին, ստուգման ենթակայ եւ անդառնալի կերպով հրաժարւելու նպատակով»։

Հիւսիսային Կորէան նախօրէին Միացեալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային նախազգուշացրել էր, որ ՄԱԿ ԱԽ-ում Փհենեանի հրթիռային փորձարկումների հարցի քննարկումը «աւելի առաջ կը մղի մեր ինքնիշխանութիւնը պաշտպանելու ցանկութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։