Հա

Քաղաքական

09/10/2019 - 08:30

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը դէմ է Թրամփի պաշտօնանկութեանը

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտօնանկութեան համար լուրջ հիմքեր չի տեսնում: Հարցումն իրականացրել է The Wall Street Journal-ը՝ NBC հեռուստաալիքի հետ համատեղ:

«alikonline.ir» - ԱՄՆ քաղաքացիների մեծ մասն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտօնանկութեան համար լուրջ հիմքեր չի տեսնում: Հարցումն իրականացրել է The Wall Street Journal-ը՝ NBC հեռուստաալիքի հետ համատեղ. հաղորդում է Tert.am-ը:

Հարցւածների միայն 24 տոկոսն է նշել, որ Կոնգրեսն արդէն բաւարար ապացոյցներ ունի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: 31 տոկոսն ասել է, որ օրէնսդիրները դեռ պէտք է պարզեն՝ Թրամփին պաշտօնանկ անելու պատճառներ կան, թէ ոչ: Իսկ հարցւածների 39 տոկոսը նշել է, որ հաւաքւած տեղեկութիւններն անբաւարար են, հետեւաբար, նախագահը պէտք է պաշտօնավարի մինչեւ յաջորդ ընտրութիւններ:

Մէկ այլ սոցհարցման ընթացքում մարդկանց խնդրել են պատասխանել հետեւեալ հարցին՝ հեռացնել Թրամփին պաշտօնից, թէ ոչ: Հարցւածների 41 տոկոսը կողմ է արտայայտւել նախագահի պաշտօնանկութեանը, 49 տոկոսը՝ դէմ:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։