Հա

Քաղաքական

09/10/2019 - 10:50

Թրամփը փորձում է սիրաշահել թէ՛ Թուրքիային, թէ՛ քրդերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խառը մեսիջներ ուղարկել Սիրիայի հիւսիս-արեւելք ներխուժման առիթով։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է խառը մեսիջներ ուղարկել Սիրիայի հիւսիս-արեւելք ներխուժման առիթով։ Գրում է News.am-ը:

Նախօրէին Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսութիւնը, եթէ նրա գործողութիւնները Սիրիայում անթոյլատրելի համարի։ Այսօր նա յիշել է, որ Թուրքիան ԱՄՆ խոշոր առեւտրային գործընկերն է եւ «արտադրում է պղնձէ շրջանակ ամերիկեան F-35 կործանիչների համար»։

«Նրանց հետ (թուրքերի) վատ չէր գործ ունենալ, նրանք օգնել են ինձ փրկել շատ կեանքեր Իդլիբ նահանգում եւ վերադարձրել են, իմ խնդրանքով, պաստոր Բրանսոնին, որին երկարատեւ բանտարկութիւն էր սպասւում։ Նաեւ յիշէք, եւ դա կարեւոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ կարեւոր անդամ է՝ լաւ համբաւով»,- գրել է Թրամփը թւիթերում։

Նա նաեւ մէկ այլ թւիթում նշել է, որ Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը չի նշանակում, թէ «մենք լքել ենք քրդերին, որոնք յատուկ մարդիկ են եւ հիանալի մարտիկներ»։ «Մեր յարաբերութիւնները Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի եւ առեւտրային գործընկերոջ հետ  նոյնպէս շատ լաւ են եղել։ Թուրքիայում մեծ քուրդ բնակչութիւն կայ, եւ նրանք հասկանում են, որ թէեւ մեզ մօտ 50 զինւոր է մնացել Սիրիայի այդ հատւածում, ցանկացած հարկադրական կամ ոչ պիտանի մարտական գործողութիւն Թուրքիայի կողմից, կունենայ աւերիչ հետեւանքներ նրա տնտեսութեան եւ շատ փխրուն արժոյթի վրայ։ Մենք օգնում ենք քրդերին նիւթապէս/զէնքով»։

Յարակից լուրեր

  • Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»
    Կ. Խանլարեան. «Միջազգային հանրութիւնը պէտք է հակազդի»

    Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանելով Սիրիայի հիւսիսային տարածքներ ներխուժած Թուրքիայի բանակի զինեալ գործողութիւնների կապակցութեամբ, իրանական խոշոր ԶԼՄ-ներից «ՖԱՐՍ»-ի հարցերին, դատապարտել է երեւոյթը եւ թուրքական կողմի գործողութիւնները վերագրել է այդ երկրի ծաւալապաշտական նկրտումների էութեանը եւ կարեւորել, որ խնդիրը վերլուծելու համար պէտք է յիշել մինչ այդ Սիրիայի դէմ կատարած Թուրքիայի ոտնձգութիւններն ու ներխուժումը, որոնք ուշադրութեան են արժանի մի քանի տեսանկիւններից.

  • ԴԱԷՇ-ը վերակենդանացնելու թուրքական «Խաղաղութեան աղբիւրը»...
    ԴԱԷՇ-ը վերակենդանացնելու թուրքական «Խաղաղութեան աղբիւրը»...

    Համաշխարհային հանրութեան մտապատկերում դեռեւս թարմ է տպաւորութիւնը՝ ՄԱԿ-ի սեպտեմբերեան վեհաժողովում նոյն հանրութեան պետական-դիւանագիտական ղեկավար այրերի ելոյթները…:

  • Այաթ. Խամենէի. «Իսլ. պահակազօրը երկրի ներսում եւ դրսում վայելում է արժանապատւութիւն»
    Այաթ. Խամենէի. «Իսլ. պահակազօրը երկրի ներսում եւ դրսում վայելում է արժանապատւութիւն»

    «ԱՄՆ-ի Իսլ. պահակազօրի դէմ ուղղւած թշնամական գործողութիւններն էլ աւելի բարձրացրեց պահակազօրի վարկանիշն ու արժանապատւութիւնը»,- այս մասին այսօր հոկտեմբերի 13-ին՝ «Էմամ Հոսէյն» համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

  • Շարունակական վարքագիծ սուլթանից մինչեւ Էրդողան
    Շարունակական վարքագիծ սուլթանից մինչեւ Էրդողան

    Թւականիս հոկտեմբեր 9-ին թրքական բանակը ի լուր աշխարհի եւ բացէ ի բաց ներխուժեց իր հարեւան՝ Սիրիայի տարածք: Թրքական ծաւլապաշտական յարձակման թիրախ են դարձել Սիրիայի հիւսիսում գտնւող հայաբնակ Գամիշլի քաղաքը եւ այլ բնակավայրեր, որի հետեւանքով բազմաթիւ հայորդիներ ենթարկւել են Թուրքիայի բանակայինների յանցագործութիւններին․ կան բազմաթիւ տուժածներ։

  • «Իրանական շահերին դէմ է, եթէ Թուրքիան փորձի հաստատւել այս տարածաշրջանում». Իրանագէտ
    «Իրանական շահերին դէմ է, եթէ Թուրքիան փորձի հաստատւել այս տարածաշրջանում». Իրանագէտ

    Թուրքիան հոկտեմբերի 9-ին յայտարարեց Սիրիայի հիւսիսում «Խաղաղութեան աղբիւր» անւանումով ռազմական գործողութիւն անցկացնելու մասին: Վերջինս արժանացաւ միջազգային կոշտ արձագանքների: Լրատւամիջոցները պարբերաբար յայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողութիւնների հետեւանքով զոհեր կան նաեւ խաղաղ բնակչութեան շրջանում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։