Հա

Քաղաքական

10/10/2019 - 12:00

«Կոչ ենք անում Սիրիայում պահպանել առաւելագոյն զսպւածութիւն». ՄԱԿ-ի գլխաւոր քարոտուղար

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը մտահոգւած է Սիրիայի հիւսիսարեւելեան հատւածում տիրող իրավիճակով, որտեղ Թուրքիան ռազմական գործողութիւն է իրականացնում:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը մտահոգւած է Սիրիայի հիւսիսարեւելեան հատւածում տիրող իրավիճակով, որտեղ Թուրքիան ռազմական գործողութիւն է իրականացնում: Ըստ Yerkir.am-ի յայտնում է Associated Press-ը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի խօսքերին յղումով։

«ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը խորապէս մտահոգւած է Սիրիայի հիւսիս-արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձութիւններով: Բոլոր ռազմական գործողութիւնները պէտք է իրականացւեն ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին համապատասխան, պէտք է ապահովել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցւածքների անվտանգութիւնը»,- պարզաբանել է նա ու յաւելել, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն ընդգծում է՝ Սիրիայի հակամարտութիւնը ռազմական լուծում չունի, եւ  իւրաքանչիւր որոշման պարագայում պէտք է պահպանւեն Սիրիայի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է Սիրիայում «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։