Հա

Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը համաձայն չէ տեսակէտների հետ, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը փակուղում է: 

Ատելութեան եւ հայատեացութեան քաղաքականութիւնն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարութեան ներքին եւ արտաքին քաղաքականութեան անքակտելի մաս, որի վրայ կառուցւում է ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցութիւնը. ԱԺ-ում Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթեան ջարդեր. հայատեացութիւնը որպէս Ադրբեջանի պետական քաղաքականութիւն» թեմայով խորհրդարանական լսումներին յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

Բրիւսէլ, 19 փետրւարի 2018 թ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գերասենեակը ողջունում է Եւրոպական խորհրդարանի 16 պատգամաւորների նախաձեռնութիւնը` դանիացի պատգամաւոր Անդրէս Պրիմդալ Վիսթիսէնի գլխաւորութեամբ: Նախաձեռնութեան անդամները գրաւոր հարցում են ուղղել Եւրոպական յանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրութիւն պահանջելով, թէ ինչու ԵՄ Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի յատուկ ներկայացուցիչները եւ այլ ԵՄ պաշտօնեաներ երբեք չեն այցելում Արցախ, թէեւ դրա համար ունեն բոլոր իրաւական հիմքերը:

Published in Հայ Դատ

Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ Արցախի Հանրապետութեանը մատուցած ծառայութիւնների համար նախագահ Բակօ Սահակեանի փետրւարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը եւ ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանը պարգեւատրւել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ, ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը «Մխիթար Գօշ» մեդալով: 

1988 թւականի փետրւարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամաւորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագոյն խորհուրդներին` նրանց միջնորդութեամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հէնց այդ օրը Երեւանում սկսւեց արցախահայութեանը աջակցող ցոյց:

Ճիշտ արձագանգ, ճիշտ տեղում. այսպէս է բնորոշել Միւնխէնի անվտանգութեան համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող յայտարարութիւններին, այդ երկրի վարած քաղաքականութեանը վերաբերող Սերժ Սարգսեանի ելոյթի շեշտադրումներին:

Հեղինակաւոր «National Geographic» ամսագրի ինստագրամեան էջում հրապարակւել է Արցախին վերաբերող 3 լուսանկար, որոնք պատմում են հայ զոյգերի պսակադրութեան եւ ծնելիութեան խթանման նպատակով պետական ֆինանսաւորման ծրագրի միջոցով «բէյբի բում» երեւոյթին հասնելու ջանքերի մասին:

Published in Հասարակական

30 տարիների ընթացքում մեզ յաջողւել է միջազգային հանրութեանը ցոյց տալ, թէ ինչ էր հետապնդում Ղարաբաղեան շարժումն ու ինչ հետեւանքներ է այն ունեցել:

Հինգշաբթի, 15 Փետրւարի 2018 09:30

Ինչ ազդակ է ԱՄՆ-ն ուղարկել Արցախին

Ամերիկացիները կարող են Արցախում լայնածաւալ ռազմական գործողութիւններ ակնկալել, քանի որ յոյս ունեն դրանում ներքաշել Ռուսաստանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանը փետրւարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտօնում ՀՀԿ-ի կողմից առաջարկւած թեկնածու Արմէն Սարգսեանին։ 

Պաշտօնական հաղորդագրութեան համաձայն՝ հանդիպումների ժամանակ քննարկւել է պետականաշինութեանը, հայկական երկու պետութիւնների համագործակցութեանը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Էջ 1, 113-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։