Հա

Քաղաքական

Ստամբուլում հայ եւ թուրք մտաւորականների ու գիտնականների ջանքերով եւ սահմանափակ տպաքանակով տպագրւել է 1000-էջանոց մի աշխատութիւն, որը Արեւմտեան Հայաստանում մինչեւ 1915 թւականը եւ կամ 1936 թւականի կալւածների մասին յայտնի օրէնքով հայ համայնքին ու Հայ Եկեղեցուն պատկանող գոյքի ցանկ է:

Published in Հասարակական

ԱՄՆ-ի Արեւելեան շրջանի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է ակտիւ աշխատանքը՝ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող 227-րդ բանաձեւի ընդունման ուղղութեամբ: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Ասպարէզ» պարբերականը, նախքան ԱՄՆ-ի կոնգրեսը սեպտեմբերին կը վերսկսի իր աշխատանքները, ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի ակտիւիստները հանդիպումներ են ունենում իրենց ներկայացուցիչների եւ սենատորների հետ՝ ձգտելով ընդլայնել «Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութեան եւ արդարութեան մասին» բանաձեւին սատարող պաշտօնեաների թիւը՝ սենատում եւ Ներկայացուցիչների պալատում:

Published in Դիտանկիւն

Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ Էրդողանը ամենակարող եւ ուժեղ վարչապետներից է եղել. արդէն երեք շրջան է, որ ընտրւել է որպէս վարչապետ ոչ մի անհատ չի կարողացել երեք շրջան շարունակաբար ընտրւել վարչապետ: Ընտրութիւններում նա շահել է քւէների 50 տոկոսից աւելին, որը եւս բացառիկ երեւոյթ է Թուրքիայի պատմութեան մէջ (վարչապետները եւ նրա կուսակցութիւնները հազիւ թէ մեծամասնութիւնն են շահել եւ ստիպւած՝ միւս կուսակցութիւնների հետ կոալիցիոն կառավարութիւնն են կազմել):

Published in Քաղաքական

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թուրքմենստան կատարած այցի ընթացքում յայտարարել է, որ Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) զինեալ խմբաւորումները ստանձնած պարտաւորութիւնները չեն կատարում՝ Թուրքիայից զինեալների դուրսբերման հարցում:

Published in Քաղաքական

Ըստ թուրքական «Սոնդակիկա» լրատւական կայքի՝ Սասնոյ շրջանում գտնւող Մարաթուք լեռան Ս. Աստւածածին հայկական եկեղեցին կը վերանորոգւի: Սասնոյ հայերի միութեան նախագահ Ազիզ Դաղճը նոյն կայքին յայտնել է, որ եկեղեցին վերականգնելու նպատակով՝ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնից արտօնութիւն են ստացել:

Published in Մշակոյթ

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը համոզւած չէ, որ Եգիպտոսի իշխանութիւնները կը ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը կամ որ հարցը կը դնեն քննարկման խորհրդարանում: Եգիպտական մամուլում այս հարցը շրջանառւում է, սակայն նրանց գլխաւոր «Ալ Արաբիա» թերթը, ըստ Ռուբէն Սաֆրաստեանի դիտարկումների, դեռեւս չի անդրադարձել խնդրին:

Published in Դիտանկիւն

Եգիպտոսի նախագահին վերագրւող Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութեան twitter-եան գրառումը շարունակում է հարցականներ ծնել: Շաբաթ երեկոյեան Եգիպտոսի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Ադլի Մանսուրը «Twitter» ցանցի իր պաշտօնական էջում յայտնել էր, որ այս երկիրը մտադիր է միանալ ՄԱԿ-ի փաստաթղթերին՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը:

Published in Քաղաքական

Բանակցութիւնների ընթացքում նրանք ասել են, թէ որ պայմաններում են պատրաստ ընդունել Սիրիայում քրդական ինքնավար շրջանի ստեղծումը: Համապատասխան որոշումը պէտք է կայացնի Սիրիայի խորհրդարանը՝ այնտեղ ժողովրդավարական իշխանութեան հաստատումից յետոյ: Ներկայում Անկարան խիստ ելոյթներ է ունենում Սիրիայի ներսում քրդական ինքնավար շրջանի ստեղծման դէմ:

Published in Քաղաքական

Եգիպտոսի եւ Թուրքիայի յարաբերութիւնները կտրուկ սրւել էին Եգիպտոսում սկսւած արիւնահեղութիւնների ֆոնին, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ էր արել «դադարեցնել կոտորածները»: Դրան ի պատասխան՝ Եգիպտոսի իշխանութիւնները Անկարային յորդորել էին չմիջամտել իրենց ներքին գործերին:

Published in Քաղաքական

Ֆրանսիայում բնակւող պատմաբան Գեղամ Գեւոնեանը Մուշի պատմական Քալէ թաղամասում հայկական տները քանդելու դէմ բաց նամակ է գրել:
Օսմանեան կայսրութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Մուշից ընտրւած առաջին ու վերջին հայի՝ Գեղամ Տէր-Կարապետեանի թոռ Գեւոնեանը Թուրքիայի հանրութեանը հարցրել է. «Մինչ այսօր աւերւածը բաւարար չէ՞»:

Published in Դիտանկիւն
Էջ 395, 395-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։