Հա

Քաղաքական

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ օդային հաղորդակցութիւնը, որն ընդհատւել էր 1979 թւականի յեղափոխութիւնից յետոյ, վերականգնւելու է մօտ ժամանակներս: Ինչպէս յայտնել է «IRNA» գործակալութիւնը, այս մասին յայտարարել է Իրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի ներկայացուցիչ Աբոլֆազլ Հեջազին:

Published in Քաղաքական

Երկրի պետա-իրաւական կառուցւաքային համակարգերում կեանքի են կոչւում ու ձեւաւորւում համակարգեր՝ ժամանակաւոր կամ մշտական ձեւաչափերով, որոնց առաքելութիւնները տարբեր ժամանակներում տարբեր են լինում: Եւ ժամանակի անհրաժեշտութեան թելադրանքից էր, որ սկիզբ դրւեց եւ ձեւաւորւեց Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խումբը, որը շուրջ երկու տասնեակ տարիների պատմութիւն ունի:

Published in Քաղաքական

«Մեհր» լրատւական գործակալութեան համաձայն՝ Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին խօսելով աշխարհի ազատ ջրերում Իրանի ծովուժի հզօր ներկայութեան մասին ասել է. «Անհրաժեշտութեան դէպքում պատրաստ ենք ներկայութիւն լինել նոյնիսկ Ատլանտեան ովկիանոսում»:

Published in Քաղաքական

Իրանի ատոմական հարցով բանակցող խմբի բարձրաստիճան անդամ Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ այսօր Իրանի արտգործնախարար դոկտ. Զարիֆը ֆրանսիա է մեկնելու ԻՒՆԵՍԿՕ-ի նիստին մասնակցելու նպատակով: Արաղչին «Մեհր» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում խօսելով Իրանի եւ «5+1»-ի բանակցութիւնների մասին, որը կայանալու է նոյ. 7-ին եւ 8-ին Ժնեւում՝ ասել է, որ Իրանի բանակցող խումբը, նոյն կազմով այսօր մեկնելու է Ժնեւ:

Published in Քաղաքական

Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման գործում Իրանի մասնակցութեան հաւանականութեանը, մասնաւորապէս նշել է. «Մենք պատրաստ ենք աջակցել խնդրի կարգաւորմանը: Իրանը ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման առնչութեամբ առաջարկութիւնների յատուկ փաթեթ ունի մշակած: Եթէ հակամարտող կողմերը Իրանի միջնորդական առաքելութիւնը ընդունեն, ապա Թեհրանը կը հրապարակի իր առաջարկութիւնները»:

Published in Իրան

Յեղ. առաջնորդ՝ այաթ. Խամենէին երէկ, «բռնատիրութեան դէմ պայքարի» նախօրէին, հանդիպելով ուսանողների եւ աշակերտութեան հետ մեկնաբանելով բռնակալների թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ, եւ յայտնելով իր հովանաւորութիւնը Իրանի բանակցային խմբին՝ ընդգծել է, թէ անցեալը ցոյց է տւել, որ Իրանի դէմ տածած ամերիկացիների թշնամանքի համար, միջուկային խնդիրը միայն ու միայն հանդիսանում է որպէս պատրւակ:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 04 Նոյեմբերի 2013 14:10

Իրանը գլխաւորելու է գազային «OPEC»-ը

Նոյեմբերի 3-ին, Թեհրանում կայացած «Գազ արդիւնաբերող երկրների միութեան» (GECF) 15-րդ համագումարում Իրանի ներկայացուցիչն ընտրւել է որպէս այդ կառոյցի ղեկավար: Այսպիսով՝ 2014 թւականից սկսեալ Իրանի ներկայացուցիչ Մուհամմադ Հոսէյն Ադէլին երկու տարի ժամկէտով ղեկավարելու է «GECF»-ը, որն աշխարհին յայտնի է որպէս գազային «OPEC»:

Published in Քաղաքական

Կառավարութեան տեղեկատւական կայքի հաղորդման համաձայն՝ հանր. նախագահ Ռոհանին կառավարութեան նիստի ընթացքում խօսելով այն մասին, թէ բռնատիրութեան դէմ պայքարը եւ աշխարհի հետ կառուցողական յարաբերութիւնները նոյն քաղաքականութեան առանցքային նժարներն են որով եւս առաջնորդւելով Իրանի ժողովուրդն իր դիմադրողական, հակաբռնատիրական, հակաբռնակալական, եւ իր անկախութիւնը պաշտպանելով, փորձում է աշխարհի հետ յարաբերւել իր ազդեցիկ եւ կառուցողական մօտեցումներով: 

Published in Դիտանկիւն

Երէկ, աւելի ուշ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գրասենեակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ պատւիրակութեան հանդիպումները արդէն կայացել են եւ նրանք հանդիպել են ԻԻՀ խորհրդարանի անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բորուջերդիի եւ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ դոկտ. Քայիդիի հետ:

Published in Հասարակական

Իրանի արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ հանդիպում ունենալով Աւստրիայի փոխարտգործնախարարի հետ, Իրանի պատրաստակամութիւնն է յայտնել համագործակցելու Եւրոպական երկրների հետ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի գծով: Նախարարը աւելացրել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր կարողականութիւնը տարածաշրջանում անվտանգութեան ու կայունութեան հաստատման համար:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։