MENU
Հնդկաստանի համար Իրանն աւելին է, քան առեւտրային գործընկերը: Իրանը մեր մերձաւորագոյն դաշնակիցներից է, որի հետ մենք տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում ունենք բազմաթիւ համատեղութիւններ:
Իրանը պատրաստ է ընդլայնել Արեւելքի հետ գործակցութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունւարի 8-ին Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած Իրան-Հնդկաստան տնտեսական ֆորումի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
Իրանի հետ Եւրոպայի առեւտրի յատուկ մեխանիզմի ստեղծման գործընթացը սահուն է ընթանում, եւ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է այդ կապակցութեամբ եւրոպական երկրների կողմից գործադրւող ջանքերին:
Հայաստանի համար կարեւոր է, որ իրանական կողմը նախկինի պէս դիտարկում է Երեւանը որպէս կարեւոր օղակ Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման շղթայում։
Թրամփն իր անիրական եւ սին երազանքներն է արտայայտում: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, Իրանի ցանկութեան մասին յայտարարութիւնը:
ԱՄՆ-ն կը շարունակի Իսրայէլի հետ աշխատել Սիրիայի հարցով եւ հակազդել Իրանին, չնայած տարածաշրջանից ամերիկեան զօրքերի դուրսբերմանը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէօն յայտարարել է Բրազիլիայի մայրաքաղաքում երկրի նախագահի երդմնակալութեան ժամանակ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի հետ հանդիպումից յետոյ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն մանրամասներ է պատմել Մոսկւայում սիրիական Մանբիջի խնդրի շուրջ ունեցած քննարկումներից: