Հա

Քաղաքական

Իրանի եւ Թուրքիայի վերջին երկու տասնամեակի յարաբերութիւնները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների յարաբերութիւնները մշտապէս լարւած են եւ առկայ է փոխադարձ անվստահութեան մթնոլորտ: Թէեւ մի շարք առանցքային հարցերում Իրանը եւ Թուրքիան ունեն լուրջ տարաձայնութիւններ, սակայն իրականում տարածաշրջանի այդ երկու ազդեցիկ պետութիւնները միմեանց հնարաւորութիւնները ճիշտ գնահատելով, կարողանում են փոխշահաւէտ համագործակցութիւն ծաւալել` յատկապէս տնտեսութեան ոլորտում: 

Published in Իրան

ՌԴ Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի տնօրէն Եւգենի Սատանովսկին կարծում է, որ Իրանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան վրայ դժւար է կանխատեսել, քանի որ յայտնի չէ՝ ինչ քաղաքականութիւն կը վարեն ՀՀ նոր իշխանութիւնները։

ԱՄՆ-ի հարցերով փորձագէտ Սուրէն Սարգսեանը կարծում է, որ հարեւան Իրանի դէմ ԱՄՆ-ի՝ վերջերս խստացւած պատժամիջոցներից տուժելու է նաեւ Հայաստանը: 

Թեհրանի եւ Մոսկւայի խորհրդարանական եւ քաղաքական յարաբերութիւնները զարգանում են, եւ մենք մտադիր ենք ընդլայնել դրանք:

Published in Իրան

Ռուսաստանը խոստանում է խորացնել համագործակցութիւնն Իրանի եւ Կենտրոնական Ասիայի իր հարեւանների հետ Կասպից ծովի վերաբերեալ համաձայնագրով, որը ճանապարհ է հարթում երկար սպասւած էներգետիկ ծրագրերի իրագործման եւ աշխարհի ամենամեծ լճի աւազանում Ռուսաստանի ռազմական գերակայութեան հաստատման համար: 

Published in Միջազգային

Իրանը Հայաստանը դիտարկում է որպէս պատուհան՝ դէպի Եւրասիական տնտեսական միութեան 180 մլն.-անոց շուկայ: Այս մասին Երեւանում երէկ` oգոստոսի 13-ին տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ յայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը։

Published in Տնտեսական

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող» է համարել Կասպից ժովի հետ կապւած, փորձագէտ ներկայացող, ՌԴ քաղաքացի, ոմն Ռեջեբ Սաֆարովի յայտարարութիւնը:

Published in Իրան

Իրաքի իշխանութիւնները հրաժարւել են Իրանի հետ առեւտրային գործարքներում դոլարի կիրառումից, բայց մտադիր չեն ամբողջութեամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին յայտարարել է Իրաքի վարչապետ Հէյդար ալ Էբադին:

Published in Միջազգային

Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան արդէն միս ու արիւն ստացած իրաւական փաստաթուղթ է, որի աշխարհաքաղաքական նշանակութիւնն ու հետեւանքներն անշուշտ ի յայտ կը գան տեսանելի ապագայում:

Published in Ալիք-Առցանց

Ուաշինկթընի կողմէ երեք ուղղութեամբ միաժամանակեայ կը կիրարկուի տնտեսական պատժամիջոցներու քաղաքականութիւն: Եթէ Մոսկուայի եւ Թեհրանի նկատմամբ յայտարարուած պատժամիջոցները ունին հիմնականին մէջ տնտեսական բնոյթ, ապա Անգարայի դէմ ցարդ կիրարկուածը ամերիկացի քարոզիչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարներու ուղղութեամբ է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։