Հա

Քաղաքական

Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքումը կը նպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց  ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը` խօսելով  քաղաքական օրակարգում տարիներ շարունակ խօսւող Հայաստանի ու Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագրի կնքման անհրաժեշտութեան մասին:

Իրանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ մեր պատկերացումները մենք յայտարարել ենք եւ դրանում որեւէ փոփոխութիւն անելու անհրաժեշտութիւն չենք տեսնում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ կառավարութիւնում հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեանը, որ իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան։

Հայաստանի ազգային հաւաքականը ոչ-ոքի արդիւնքով աւարտեց իր ելոյթները ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայում՝ դուրս մնալով յետագայ պայքարից:

Published in Մարզական

Նախօրէին թուրքական յայտնի «Haberturk» պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի միութեան ղեկավար Գեոքսէլ Գիւլբէյին յղումով,  յայտնել էր, որ Անկարան թոյլ է տւել 400 հայկական բեռնատարների ամէն տարի Տրապիզոնի նաւահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թոյլտւութիւնը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Published in Միջազգային

Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

Արցախի հարցի վերաբերեալ անորոշութիւնն այսօր շատ աւելի մեծ է, քան եղել է նախկինում: «tert.am»-ի հետ զրոհցում նման տեսակէտ յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

Պաշտօնական Երեւանը իր առջեւ դրած է առաջադրանք` 9 դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները աննախադէպ կազմակերպելու եւ կայացնելու առումով: Աննախադէպ ո՛չ միայն Հայաստանի վերանկախ հանրապետութեան պատմութեան մէջ, այլ նաեւ պաշտօնապէս կը յայտարարէ, որ ընտրութիւնները պէտք է կատարուին միջազգային ամէնէն բարձր նշաձողերը նուաճելով:

Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

Շաբաթ, 17 Նոյեմբերի 2018 09:00

Խաղաղութեան գինը

Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

Էջ 1, 473-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։