Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 10:10

Ցոյցերից գործի անցնելու ժամանակն է

Իմքայլականներն այս օրերին ամէն կերպ փորձում են արդարացնել ՀՀ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու հակասահմանադրական գործողութիւնները, որոնք արժանի գնահատական ստացան թէ՛ իրաւաբանների, թէ՛ տարբեր քաղաքական ուժերի եւ թէ՛ առողջ մտածողութեամբ առաջնորդւող հասարակական շրջանակների կողմից: Ընդհուպ` «Իմ քայլը» դաշինքում եւս եղան տարաձայնութիւններ այս կապակցութեամբ, սակայն բարձրաձայնել դրանց մասին ոչ ոք չհամարձակւեց:

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ  Արշաւիր Ղարամեանը «Facebook»-ի իր էջում դիմել է ԼՂՀ գլխաւոր դատախազին նախօրէին Երեւանում՝ Նիկոլ Փաշինեանի աջակիցների հանրահաւաքում հնչեցւած սպառնալիքների կապակցութեամբ:

Անցումային արդարադատութեան գաղափարին առաջին պաշտօնական փորձագետինը յետ-պատերազմեան Նիւրէմպէրկի դատավարութիւններն էին։ Նացիզմի կրունկներուն տակ հեծող Գերմանիան, որ բոլորովին փուլ եկած էր թէ՛որպէս պետութիւն եւ թէ՛որպէս հասարակութիւն, պէտք էր անպայման վերականգնէր եւ զայն վերակերտելու մեծ գործը կը պահանջէր անցման շրջանի մէկ նոր կարգավիճակ եւ գործերու ընթացաւորում։ Դաշնակից ուժերը կրցան ստեղծել այդ միջանկեալ գործընթացը եւ Գերմանիան առաջնորդել դէպի ազատութիւն եւ կայունութիւն։ 

Հրապարակախօս Վահան Իշխանեանը գրում է․

«Եթէ կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրումակցել ահաբեկութեան մէջ գտնւողներին՝ կարդալով վերաքննիչ դատրանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանի գրառումը, կը հասկանան, թէ ինչ մթնոլորտ է Հայաստանում կամ առայժմ առնւազն դատական համակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը, խնդրայարոյց է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար: Հանրութեան համար անորոշ էր, թէ ինչի համար է այդ ամէնն արւում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ դատարանները շրջափակելու կոչի եւ դատական համակարգի բարեփոխումներ սկսելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս եկաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը:

«Politik.am»-ի հետ զրույցում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը նշում է՝ Դաշնակցութիւնը իր տեսակէտն արդէն յստակ արտայայտել է՝ դատական համակարգի բարեփոխումները անհրաժեշտ են: Իրենց համար զարմանալի են մի քանի հանգամանք:

Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

«Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շէնքերի մուտքերը փակե­լու նախաձեռնութեան մասով Նիկոլ Փաշինեանը նշել է, որ դատական իշխանութիւնը նոյնպէս պատկանում է ժողովրդին, եւ ժողո­վուրդը իրաւունք ունէր այդ կերպ իր բողոքը յայտնելու:

Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

«168 ժամ»-ը գրում է․ «Ցանկացած յեղափոխութիւն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դաւադրութիւններ, եւ այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանութիւնը, որը նպատակ ունի ոչ թէ լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, մէկ տարի է՝ իշխանութիւն է, դատական համակարգն իշխանութեան ամենակարեւոր ճիւղերից մէկն է, եւ այդ ոլորտում բարեփոխումները պէտք է նախաձեռնւէին ամենաառաջին հերթին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։