Հա

Քաղաքական

Երէկ, Բաղրամեան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորեանը մահացել է: Այս մասին «tert.am»-ին յայտնեց Ճառագայթային բժշկութեան եւ այրւածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դաւիդեանցը:
«Մենք միշտ ասում էինք, որ նա գտնւում էր ծայրայեղ ծանր վիճակում: Ցաւօք, նա ունէր կեանքի հետ անհամատեղելի այրւածքներ»,- ասաց Նորայր Դաւիդեանցը:

Published in Հասարակական

ԱԺ-ի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովն առաջիկայ օրերին փակ հանդիպում կունենայ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ նախարարութեան պատասխանատու ներկայացուցիչների հետ:

Published in Քաղաքական

Յունւարի 21-ին Ստրասբուրգում աւարտւել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի (ԽՀՅ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ-ի պատւիրակութիւնը, որի կազմում են ԱԺ-ի պատգամաւորներ Սամուէլ Ֆարմանեանը (պատւիրակութեան ղեկավար), Ալեքսանդր Արզումանեանը, Աղւան Վարդանեանը, Նիկոլ Փաշինեանը, Վահէ Էնֆիաջեանը, Էդմոն Մարուքեանը եւ Լեւոն Դոխոլեանը, տեղեկացնում է ԱԺ-ի կայքը:

Published in Քաղաքական

Քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը չի բացառում, որ «Ժառանգութիւն» կուսակցութիւնն այս տարի կարող է կառուցւածքային եւ մարդկային կազմալուծման ենթարկւել: Յունւարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագէտը կարծիք յայտնեց, որ «Ժառանգութեան» տեղը կարող է զբաղեցնել Նիկոլ Փաշինեանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը:

Published in Քաղաքական

Մայիսի 30-ին, Երեւանում ազդարարւեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան հիմնադրման մասին: Միաձայն քւէարկութեան դրւեց կուսակցութեան կանոնադրութիւնը, հաստատւեց վարչութեան եւ վերահսկող յանձնաժողովի թւակազմը, կուսակցութեան վարչութեան նախագահ նշանակւեց Արայիկ Յարութիւնեանը:

Հայաստանի քաղաքական ուժերը ողջունում են նորաստեղծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (ՔՊԿ) մուտքը քաղաքական դաշտ:
«tert.am»-ի հետ զրոյցում ՀՀ ԱԺ-ի Հանրապետական խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանն ասաց. «Ողջունում եմ բոլոր քաղաքական կուսակցութիւնների մուտքը քաղաքական դաշտ, ապագան ցոյց կը տայ ամէն ինչ, պարզապէս չէի ցանկանայ, որ թիթեռի կեանք ունեցող կուսակցութիւն լինի:

Շարմազանովը, փաստօրէն, փորձում է համոզել, որ իրականում այդ 4 խմբակցութիւնները պաշտպանում են ոչ այնքան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութիւնը, որքան Սերժ Սարգսեանի կողմից վարւող արտաքին ու ներքին քաղաքականութիւնը, ասել է թէ՝ Սերժ Սարգսեանին՝ ընդհանրապէս: Իրողութիւնների նման մեկնաբանութիւնների վրայ խարսխւած քարոզչական հնարանքները ՀՀԿ-ի մօտ, եւ ոչ միայն, վերջին շրջանում աւելի ու աւելի հիւանդագին դրսեւորումներ են ստանում:

Published in Քաղաքական

Ձայների՝ 103 կողմ, 7 դէմ, 1 ձեռնպահ յարաբերակցութեամբ, դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում ընդունւեց Մինսկում ստորագրւած՝ «Հայաստանի Հանրապետութեան՝ «Եւրասիական տնտեսական միութեան մասին» 2014 թւականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեանը կողմ են քւէարկել՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցութիւնները:

Published in Քաղաքական
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2014 10:00

Ինչ օգնութիւն էլ տան, օգուտ է

ՀՀ սահմանամերձ գիւղերի գիւղապետերը, ում հետ «tert.am»-ը զրուցեց՝ պարզելու, թէ ինչ կարծիք ունեն, հոկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ ընդունւած՝ սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու ՀՀ կառավարութեան ու «Հանրապետական» խմբակցութեան օրէնքի նախագծի մասին, ակնյայտօրէն խուսափում էին ուղիղ պատասխանել հարցին, թէ գո՞հ են նախագծից, թէ ոչ: 

«tert.am»-ի հետ զրոյցում Տաւուշի նորանշանակ մարզպետ Յովիկ Աբովեանը, անդրադառնալով Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերի ուղղութեամբ տեղացած վերջին ինտենսիւ կրակոցներին, ասաց, որ առաջին օրը չէ, որ լարւածութիւն կայ, միշտ էլ լարւածութիւն եղել է:
Արձագանգելով այն դիտարկմանը, թէ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը յայտարարել էր, որ կրակոցներ չի լսել, ինչից յետոյ առաջարկ էր եղել Վոլինկինին հրաւիրել սահման, որ լսի, ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց եթէ մարդ կայ, որ չի լսում, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թէ միայն լսի, այլեւ՝ տեսնի»:

Published in Քաղաքական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։