MENU
Թուրքական «Belge» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն, «Özgür Gündem» լրատւամիջոցի սըւնակագիր յայտնի իրաւապաշտպան, մտաւորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանութիւնների կողմից ներառւել է հետախուզման մէջ գտնւող առաւել վտանգաւոր յանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։
Հրատարակած գրքերի պատճառով տարիներ շարունակ զանազան մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած թուրք յայտնի գրող, հրատարակիչ եւ իրաւապաշտպան Ռագըփ Զարաքօլուն արժանացել է «PL» հիմնադրամի Խաղաղութեան մրցանակին, որը նրան շնորհւել է մտքի, խօսքի ազատութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում ցուցաբերած արտակարգ ջանքերի համար:
Թուրքիայի հասարակութեան ներսում 1915 թւականի գիտակցութեան փոփոխութեանն ուղղւած բազմաթիւ նախաձեռնութիւններ են տեղի ունենում, եւ աւելի մեծ թւով մարդիկ ու կազմակերպութիւններ են պետութիւնից պահանջում ներողութիւն խնդրել, սակայն Ցեղասպանութիւնից 100 տարի անց արդարութիւնը վերականգնելու ուղղութեամբ աշխատանքները Թուրքիայում դեռ կեանքի չեն կոչւել, գրում է թուրք լրագրող Բուրչին Գերչեքը:
Թուրք մտաւորական Սերքան Էնգինը վերջին ժամանակներում համացանցային «Paper Boat of Poetry» կայքէջով հրապարակեց իր մէկ աղմկայարոյց յօդւածը «Թուրք լինելը ինձ համար տանջանք է» խորագրով, որը լայն արձագանգ գտաւ Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքական ու լրատւական շրջանակներում:
«Սա խղճի հարց է: Խղճիս դէմ չեմ կարող գնալ»: Թուրքական «Բելգէ» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն, յայտնի իրաւապաշտպան Ռագըփ Զարաքօղլուն այսպէս պատասխանեց հայ լրագրողի հարցին, թէ արդեօք չէ՞ք վախենում Վերժինէ Սւազլեանի «Հայոց Ցեղասպանութիւն. ականատես վերապրողների վկայութիւններ» գիրքը հրատարակելուց եւ Հայաստանում շնորհանդէսի մասնակցելուց յետոյ Թուրքիա վերադառնալ: