Հա

Քաղաքական

Դամասկոսը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարներ՝ Սերգէյ Լաւրովի եւ Ջան Քերիի շաբաթ օրը Ժնեւում Սիրիայի հարցով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ ունեցած հարցազրոյցում ասել է Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հէյդարը:

Published in Քաղաքական

«Էխօ Մոսկւի» ռադիոկայանի հետ հարցազրոյցի ժամանակ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգէյ Գլազեւը, ի թիւս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Հայաստանի Մաքսային միութեանը անդամակցելու խնդրին. «Ի սկզբանէ յայտարարւել է, որ Ուկրայինան մասնակցում է ինտեգրացիոն գործընթացի: Ուկրայինան եղել է Միասնական տնտեսական տիրոյթի համահիմնադիր:

Published in Քաղաքական

Ռուսաստանի Դաշնութիւնը եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զէնքը միջազգային վերահսկողութեան յանձնելու վերաբերեալ ծրագիրը: Ինչպէս յայտնում են զանգւածային լրատւական միջոցները, այս մասին սեպտեմբերի 14-ին յայատարարել են երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները, Ժնեւում, երեք օր տեւած մարաթոնաձեւ բանակցութիւնների արդիւնքում:

Published in Քաղաքական

Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խիստ քննադատաբար է արտայայտւում նոր կառավարութեան մասին՝ պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանութիւն: Հաշւի առնելով Էրդողանի անցանկալի միջամտութիւնը՝ Եգիպտոսի ներքին գործերին, միլիոնաւոր եգիպտացիներ իրենց զայրոյթն ու դժգոհութիւնն են արտայայտել Թուրքիայի եւ նրա վարչապետի դէմ:

Published in Քաղաքական

Ռուս քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները սերտել են լիովին դատարկ արտայայտութիւն՝ «Եթէ Հայաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, մենք դա չենք զգայ»: Իհարկէ, լիակատար յիմարութիւն է, հակառակ դէպքում ինչո՞ւ են խառնւել իրար ու զօրաշարժի ենթարկել այն ամէնը, ինչ կարող էին կեղծիքի ու լկտիութեան ճահճում: Իրական աշխարհա-քաղաքականութեան մէջ (եւ ոչ թէ բնազդով գծւած հնարովի սխեմաներում) չկայ ազատութեան աստիճան, նոյնիսկ փոքր, քանի որ մոլորակի ողջ տարածքը զբաղեցւած է: 

Published in Քաղաքական

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ելոյթով հանդէս է եկել Շանհայեան համագործակցութեան խորհրդի անդամ երկրների ղեկավարների 13-րդ գագաթաժողովում, որը կայացել է Կիրգիզստանի մայրաքաղաք Բիշկեկում: Իր ելոյթի ընթացքում դոկտ. Ռոհանին շեշտել է, որ Իրանի օրինական իրաւունքն է խաղաղասիրական նպատակներով ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաներ՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանը հաւատարիմ է մնալու միջուկային զէնքերի չտարածման կոնւենցիային:

Published in Քաղաքական

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն օրերս հիւրընկալւել էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» ծրագրին եւ ի թիւս այլ հարցերի՝ պատասխանել է նաեւ Մաքսային միութեանը միանալու վերաբերեալ հարցին:

Published in Դիտանկիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձել է Մաքսային միութեանը միանալու որոշմանը, դրա հաւանական աշխարհա-քաղաքական հետեւանքներին, պատճառներին, ինչպէս նաեւ խօսել այն մասին, թէ ինչ դիրքորոշում կունենայ ՀՅԴ-ն՝ Վահան Յովհաննիսեանի Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակւելու դէպքում:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հեռուստաուղերձում «յուսադրող» է անւանել Սիրիայի քիմիական զէնքի պաշարները միջազգային վերահսկողութեան յանձնելու առաջարկը, սակայն կրկին խօսել է ռազմական միջամտութեան մասին: Այս հարցում Օբամայի դիրքորոշումը շարունակում է մնալ նոյնը՝ հարւածը պէտք է լինի սահմանափակ: Այնուամենայնիւ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դիւանագիտութեանը պէտք է մէկ հնարաւորութիւն էլ տալ:

Published in Քաղաքական

Օրերս մամուլի ասուլիսում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը խօսեց Մաքսային միութեանը միանալու Հայաստանի ցանկութեան մասին: Ըստ նրա՝ ոչ թէ կայացւած որոշումն էր սխալ, այլ՝ այդ որոշումը կայացնելու ձեւը: Նա նշեց՝ հաւանական է, որ անվտանգութիւնից ելնելով է նման որոշում կայացւել, սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստւում էր յարձակման, իսկ մենք էլ մտանք Ռուսաստանի փէշերի տակ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։