Հա

Քաղաքական

Իրանի արտգործնախարարն ասել է. «Անհրաժեշտ ենք համարում երկրի ազգային անվտանգութեան ու կայունութեան համար միջազգային մտահոգութիւնների փարատումը եւ միջազգային բեմում ակտիւ ներկայութիւնը, ուստի՝ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, ովքեր այդ գործընթացին են հետեւում»:

Published in Քաղաքական

Ռուսաստանը Սիրիայի իշխանութիւններին կոչ է արել քիմիական զէնքը փոխանցել համաշխարհային հանրութեան հսկողութեանը,- յայտնել է «gazeta.ru»-ն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովին յղումով: Լաւրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կաշխատի այդ ուղղութեամբ Սիրիայի հետ, որպէսզի ստանայ երկրի ղեկավարութեան համաձայնութիւնը:

Published in Քաղաքական

ԱՊՀ-ից ժամանած գրոհայինների վերապատրաստման ճամբարները Սիրիայում գլխաւորում է Ադրբեջանի նախագահի անձնական թիկնապահը: Ընդհանուր առմամբ՝ Սիրիայում գրոհայինների շարքերում կռւում են ԱՊՀ-ի հազարաւոր քաղաքացիներ. նրանցից միայն 4000-ը ռուսաստանցի են, իսկ գրոհայինների ճամբարներում կան նաեւ բազմաքանակ ադրբեջանցիներ, ովքեր այժմ մահանում են «տասնեակներով»: Այդ մասին «Նէյրոմիր-ԹիՎի»-ի հետ զրոյցում յայտարարել է վերջերս Սիրիայից վերադարձած փորձագէտ Մարատ Մուսինը:

Published in Քաղաքական

Հարիւր տարի առաջ, երբ ԱՄՆ-ն կանգնած էր Արեւմտեան Հայաստանի տարածքում եւ Սիրիայում «մարդու իրաւունքների ճգնաժամի առաջ», որոշում կայացւեց չմիջամտել: Այն բանից յետոյ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում ծագումով հայերն Օսմանեան կայսրութեան տարածքում ոչնչացւեցին, ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը Կոնգրեսին կոչ ուղղեց մնացած հայերին օգնել պետութիւն ստեղծելու հարցում, սակայն, ասելով, որ ամերիկեան հանրութիւնը չի աջակցի միջամտութեանը, Կոնգրեսը հակառակ որոշում կայացրեց:

Published in Հասարակական

Պաշտօնական այցով Թեհրան ժամանած Ճապոնիայի վարչապետի յատուկ պատւիրակ Մասահիկօ Կոմորան երէկ հանդիպում է ունեցել հանր. նախագահ դոկտ. Ռոհանիի հետ եւ նրան է յանձնել այդ երկրի վարչապետի ուղերձը: Հանդիպման ընթացքում դոկտ. Ռոհանին յայտնել է. «Իրանի նորընտիր կառավարութիւնը մտադիր է իր յարաբերութիւններն ընդլայնել բարեկամ բոլոր երկրների հետ»:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անձնական կարգադրութեամբ ամերիկեան ռազմական հրամանատարութիւնը վերանայել է Սիրիային հարւած հասցնելու ծրագիրը՝ յօգուտ դրա ընդլայնման: «Վերջին 48 ժամւայ ընթացքում ԱՄՆ-ն խստացրել է Սիրիայի հարցում իր դիրքորոշումը՝ արաբական երկրների ճնշման տակ»,- ասել է Եւրոմիութեան բարձրաստիճան պաշտօնատարը, ում անունը չի նշւում:

Published in Քաղաքական

Դամասկոսում իրավիճակը համեմատաբար հանդարտ է եւ խաղաղ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդեանը: «Հիմա բոլորս սպասում ենք համաշխարհային քաղաքականութեան որոշմանն ու դրա հիման վրայ սպասւող գործողութիւններին: Կեանքն իր բնականոն հունով ընթանում է, կրակոցների ձայները երբեմն լսելի են, բայց դրանք արդէն սովորական են դարձել,- հաղորդեց նա:

Published in Քաղաքական
Երկուշաբթի, 09 Սեպտեմբերի 2013 13:35

Պատերազմը կարող է աղէտի պատճառ հանդիսանալ

Սիրիային հասցւող հարւածները կարող են միջուկային աղէտի յանգեցնել, եթէ «Տոմահաուք» հրթիռները վնասեն Դամասկոսի մօտ գործող միջուկային ռէակտորը: Ամերիկեան հարւածների ծանր հետեւանքների մասին խօսում են շատ փորձագէտներ: Մասնագէտները ջանում են գնահատել միջուկային աղէտի ռիսկերը: Դամասկոսի մօտակայքում գործում է նէյտրոնային ռէակտոր:

Published in Քաղաքական

Սիրիական Լաթաքիա քաղաքնաւահանգստից քիչ հեռու թուրքական զինւած ուժերը նոր ռազմաբազա են կառուցել: Զինւորական տեխնիկան, որ երկու օրւայ ընթացքում տեղափոխւել էր Հաթայ նահանգում գտնւող բազայից, արդէն գտնւում է ռազմաբազայում,- հաղորդել է «BBC»-ի ռուսական ծառայութիւնը:

Published in Քաղաքական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսէնը չի տեսնում «դաշինքի հետագայ դերը»՝ Սիրիայի դէմ հաւանական ռազմական գործողութիւններում, որը քննարկւում է ԱՄՆ-ի կողմից: Այս մասին յայտնել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Եթէ Սիրիայի ճգնաժամի պատասխանը լինի ռազմական գործողութիւնները, ապա այն կարճ ու սահմանափակ կը լինի, եւ չի զգացւի ՆԱՏՕ-ի հրամանատարական ենթակառոյցների անհրաժեշտութիւնը»,- Բրիւսէլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռասմուսէնը:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։