Հա

Քաղաքական

Տեւական ժամանակ է՝ հայաստանեան լրատւամիջոցները գրում են, թէ ուր որ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Արդէն քանի տարի է՝ Պուտինը գալիս-գալիս ու տեղ չի հասնում: Հիմա էլ ասում են, թէ Պուտինը դեկտեմբերին է ժամանելու: «Հրապարակ» օրաթերթն էլ դեռ Պուտինի այցը պաշտօնապէս չհաստատւած, գրել է, թէ դեկտեմբերին Պուտինից առաջ, Արա Աբրահամեանի գլխաւորութեամբ, շուրջ հինգ հարիւր գործարարներ են ժամանելու Հայաստան: 

Published in Քաղաքական

Գիւմրիում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրէյ Ռուզինսկին Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան (ՊՆ) «Կարմիր աստղ» պաշտօնաթերթին տւած հարցազրոյցում յայտարարել էր, թէ եթէ Ադրբեջանի ղեկավարութիւնը որոշի ուժային ճանապարհով իր իրաւասութիւնը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինւած հակամարտութեան մէջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտաւորութիւններին համապատասխան:

Published in Քաղաքական

BBC-ի ռուսական ծառայութեան յօդւածագիր Կոնստանտին Էգգերտը «Սահակաշւիլիի վրայ վա՞ղ է խաչ քաշել» վերնագրով յօդւածում պատմել է, թէ ինչպէս երեք տարի առաջ, երբ Մոսկւայի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ աւիաչւերթներ չկային, Մոսկւայից Ստամբուլով մեկնել էր Բաթումի՝ ընկերոջն այցելելու եւ ճանապարհին հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշւիլիին:

Published in Քաղաքական

Սեպտեմբերի 23-ին Սոչիում մեկնարկել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանը, որին Ռուսաստանի, Բելոռուիայի, Ղազախստանի, Կիրգիզստանի եւ Տաջիկստանի նախագահներից բացի՝ մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: Սոչի են ժամանել նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանութեան նախարարներն ու Անվտանգութեան խորհուրդների քարտուղարները:

Published in Քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրասենեակի պետ Սերգէյ Իւանովը չորեքշաբթի օրը հանդիպում ունենալով Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Մեհդի Սանայիի հետ՝ յայտարարել է. «Իրանի ատոմական ծրագիրը ռազմական բնոյթի չէ»: Կայացած հանդիպման ընթացքում Իւանովը նշել է. «Աւելի քան երկու տարի է, ինչ Իրանի ատոմական ծրագրի հարցով ուղղակի կապի մէջ եմ եւ դրա ռազմական բնոյթի մասին որեւէ ապացոյց չեմ նկատել»: 

Published in Իրան
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2013 12:25

Ինչպէս է Պուտինը «խօսում» նախագահների հետ

Ուկրայինայի նախագահ Վիկտոր Եանուկովիչն ասել է, որ ամէն առաւօտ սկսում է աղօթքով, որ Աստւած իրեն համբերութիւն եւ կամք տայ ռազմավարական հարեւանի հետ շփւելու համար: Եանուկովիչն ասել է, որ Կրեմլում ու «Գազպրոմ»-ում վիրաւորում են ոչ թէ, պարզապէս, նախագահին, այլ՝ ողջ Ուկրայինային: Ռուսաստանն Ուկրայինայի հանդէպ չունի գործընկերային եւ յարգալից վերաբերմունք. «Այդ պատճառով՝ եւրոպական վեկտորի օգտին որոշումը այլընտրանք չունի»,- ասել է նա:

Published in Քաղաքական

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ելոյթով հանդէս է եկել Շանհայեան համագործակցութեան խորհրդի անդամ երկրների ղեկավարների 13-րդ գագաթաժողովում, որը կայացել է Կիրգիզստանի մայրաքաղաք Բիշկեկում: Իր ելոյթի ընթացքում դոկտ. Ռոհանին շեշտել է, որ Իրանի օրինական իրաւունքն է խաղաղասիրական նպատակներով ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաներ՝ միաժամանակ ընդգծելով, որ Իրանը հաւատարիմ է մնալու միջուկային զէնքերի չտարածման կոնւենցիային:

Published in Քաղաքական

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը «tert.am»-ի հետ զրոյցում անդրադարձել է Մաքսային միութեանը միանալու որոշմանը, դրա հաւանական աշխարհա-քաղաքական հետեւանքներին, պատճառներին, ինչպէս նաեւ խօսել այն մասին, թէ ինչ դիրքորոշում կունենայ ՀՅԴ-ն՝ Վահան Յովհաննիսեանի Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակւելու դէպքում:

Published in Քաղաքական
Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2013 10:50

Օրհնւած սհաթի նստւածքը

Այս օրերին հայ քաղաքական մտքի օրակարգի թիւ մէկ կէտը մնում է հայրենի իշխանութիւնների կողմից ողջ հայութեանը մատուցւած հերթական անակնկալը: Սեպտեմբերի 3-ին Մոսկւայում, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նպատակադրումը՝ եւրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագայ զարգացման ուղղութեամբ:

«Կառնեգի» հիմնադրամի կայքում հրապարակւել է հիմնադրամի աւագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագէտ, «Սեւ այգի» գրքի հեղինակ անգլիացի Թոմաս Դէ Վաալն իր «Առաջարկ, որից չէր կարող հրաժարւել Սարգսեանը» խորագրով յօդւածը, որում ասւում է. «Բաւական անսպասելի յայտարարութիւն հնչեց այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը կարճատեւ այցով գտնւում էր Մոսկւայում: 

Published in Քաղաքական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։