Հա

Քաղաքական

Գեղեցիկ աւանդութիւն է դարձել մեր թեմում, Թ. Հ. Թ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պարբերական հանդիպումները նորապսակ զոյգերի, 5 տարւայ ամուսնական կեանք ունեցող զոյգերի եւ երիտասարդութեան հետ:
Ուրբաթ, յունւարի 16-ի երեկոյեան իր վերոյիշեալ հանդիպումների շարքում Սրբազան Հայրը հանդիպեց 2014 թւականի Զէյթուն, Սասուն եւ Սարդարապատ քաղաքամասերում ապրող, 2014 թւականի նորապսակ զոյգերի հետ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից գտնւող սրահում, որտեղ տեղի Եկեղեցական խորհուրդը պատշաճ հիւրասիրութիւն էր կազմակերպել:

Published in Համայնք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երէկ՝ յունւարի 26-ին հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Published in Քաղաքական

Երէկ՝ յունւարի 26-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին իր նախապէս ծրագրաւորւած հանդիպումների շարքում, հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ:
Հանդիպման սկզբում, պատգամաւորներն իրենց երախտագիտութեան խօսքն են յայտնել Իսլ. յեղափոխութեան առաջնորդին՝ համակարգի կողմից կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ցուցաբերւած յատուկ ուշադրութեան ու հոգատարութեան համար, եւ նրան են յանձնել նամակ-խնդրագիր՝ կրօնական փոքրամասնութիւնների առկայ խնդիրների ու պահանջների վերաբերեալ:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսեանը յունւարի 22-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական զինւած ուժերի շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարւածութեան աճի վերաբերեալ հարցեր:

Published in Քաղաքական

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի տարբեր քաղաքամասերում ժողովրդի հետ հանդիպումների շարանում, երէկ երեկոյեան Սասուն քաղաքամասի Ս. Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլեան» սրահում ներկայ հայրենակիցների համար համապարփակ զեկոյց ներկայացրեց իր վերջին մէկամեայ գործունէութեան վերաբերեալ, որից յետոյ ներկաներին առիթ տրւեց հարցումների:

Published in Համայնք

Երէկ՝ հոկտեմբերի 15-ին, Վիեննայում կայացաւ Զարիֆ-Քերի-Աշտոն եռաչափ ձեւաչափով հանդիպումը, որի ընթացքում քննարկւել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցութիւնների հետ կապւած խնդիրները:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ աւելի քան եօթ ժամ տեւած բանակցութիւնների ընթացքում, երեք աւագ դիւանագէտները քննարկել են Իրանում ուրանի հարստացման մակարդակի, Իրանի դէմ գործող պատժամիջոցների չեղարկման ժամանակացոյցի, եւ վերջնական համաձայնութեան կայացման համար ճշտւած վերջնաժամկէտի հետ կապւած խնդիրները:

Published in Քաղաքական

Ինչպէս, որ հէնց աշխարհի գաւաթի մեկնարկային փուլից պարզ դարձաւ, գրեթէ 2014 թւականի գաւաթի բոլոր խաղերում էլ արդիւնքների կանխատեսման գնալը անհնարին գործ էր:
Սակայն, այս փաստը կարծես զարմացրեց միայն նրանց, ովքեր խաղերը մօտկից դիտելու հնարաւորութիւնը չունեցան: Փաստ, որի մասին իր արած ակնարկներով է վկայում Բրազիլիայում Իրանի ազգային հաւաքականին ընկերակ-ցող լրագրողների խմբին մաս կազմած Արմէն Սարոխանեանը:

Published in Մարզական

Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ելոյթի առաջին բաժնում դահլիճում հաւաքւած ժողովրդին փոխանցւեց խորհրդարանում նրա մէկամեայ գործունէութեան եւ հանդիպումների մասին պատմող զեկոյցը:

Published in Համայնք
Կիրակի, 17 Նոյեմբերի 2013 09:40

«Արարատ»-ը յաղթեց

«Արարատ»-ի երիտասարդական ֆուտբոլի թիմը, Թեհրանի առաջին կարգի ակումբային մրցաշարում անցկացնելով իր հերթական հանդիպումը 1-0 հաշւով առաւելութեան հասաւ «Սահել Թեհրան»-ի նկատմամբ:

Published in Մարզական
Էջ 79, 79-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։