Հա

Քաղաքական

07/04/2014 - 12:50

ԱՄՆ-ը իրանցի ուսանողների համար որոշ սահմանափակութիւններ վերացրել է

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութեան նոր արտօնութեան համաձայն՝ ամերիկեան համալսարանները կարող են իրանական համալսարանների հետ ուսանող փոխանակել եւ ուսումնական ծառայութիւններ տրամադրել իրանական որոշ օրգանների ու անձանց:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Արեւմուտքի որոշ զանգւածային լրատւամիջոցներ յայտարարել են, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութիւնը իրանցի ուսանողների նկատմամբ գործող սահմանափակութիւնները վերացրել է:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութեան նոր արտօնութեան համաձայն՝ ամերիկեան համալսարանները կարող են իրանական համալսարանների հետ ուսանող փոխանակել եւ ուսումնական ծառայութիւններ տրամադրել իրանական որոշ օրգանների ու անձանց: Նոր արտօնութեան համաձայն՝ ամերիկեան ֆինանսական կենտրոնները հնարաւորութիւն կունենան իրականացնել անհրաժեշտ դրամափոխանակումը, ուսման, ուսանողի եւ ուսումնական սպասարկութեան փոխանակման համար:
Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին յոյս է յայտնել, որ նոր արտօնութիւնների շնորհիւ՝ Իրանի ուսանողների համար առաւել դիւրութիւններ ստեղծւի ԱՄՆ-ում ուսանելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։