Հա

Քաղաքական

11/08/2012 - 13:06

altalt«Մեհր» լրատու գործակալութիւն - Իրանի զինեալ ուժերի գլխաւոր շտաբի պետ դերզօրավար Սէյէդ Հասան Ֆիրուզաբադին շեշտել է. «Աստւած չանի, որ Թուրքիան, Սաուդական Արաբիան եւ Կատարը դառնան «Ալ Ղայիդա»-ի ահաբեկչութեան տարածման զոհը եւ այդ առումով մենք ազդարարում ենք մեր բարեկամներին»:

Նա խօսելով տարածաշրջանի իրավիճակի եւ այն աղէտների մասին որոնք իրականանում են Սիրիայի թշնամիների միջոցով, ասաց. «Սաուդական Արաբիան, Կատարը եւ Թուրքիան Սիրիայում հեղւած արիւնների պատասխանատուն են»: Դերզօրավար Ֆիրուզաբադին նշեց. «Սխալ է այն խնդիրը, որ Սիրիայի հարեւան երկրներն օժանդակեն ԱՄՆ-ի ռազմամոլ նպատակներին»:
Նա աւելացրեց. «Եթէ այդ երկրներն ընդունեն այդ հիմնաւորումը, թող իմանան, որ Սիրիայից յետոյ հերթը Թուրքիայինը եւ այլ երկրներինը կը լինի»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։