Հա

Քաղաքական

08/08/2012 - 14:50

altԻՌՆԱ - Իրանի արտգործնախարար Ալիաքբար Սալեհին երէկ կարճատեւ այցով եղաւ Թուրքիայում՝ հանդիպում ունենալով այդ երկրի արտգործնախարար Դաւութօղլուի հետ: Նա Անկարայի կառավարութիւնից  պահանջեց չխնայել ոչինչ՝ Սիրիայում առեւանգւած իրանցիներին ազատ արձակելու համար:

Իրանի արտգործնախարարը շեշտելով, որ Սիրիայի իրավիճակը զգայուն փուլ է մտել, յոյս յայտնեց, որ Թուրքիայի կառավարութիւնը Սիրիայում աղէտը կանխելու եւ երկրի տագնապից դուրս գալու համար իր կարելին անի:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։