Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2012 14:09

Իրանի ծովուժը ձերբակալել է 12 ծովահէնների

Լրատու ցանց - Իրանի բանակի ծովուժի հրամանատար դերզօրավար Հաբիբօլլահ Սայեարին մամլոյ ասուլիսի ընթացքում ասել է, որ Իրանի ծովուժի միջոցով ձերբակալւած ծովահէնները Իրան փոխադրւելով՝ յանձնւելու են Դատական ուժին:

Նա նշեց, որ մարտի 30-ին Իրանի ծովուժը Հնդկական ովկիանոսում յաջողել է 48-ժամեայ գործողութեան արդիւնքում՝ ձերբակալել 12 ծովահէնների՝ ազատելով «Արմիս» առեւտրական նաւը: Յիշեալ նաւը՝ փոխադրում էր տասնեակ հազար տոննա բեռ՝ Իրանի ուղղութեամբ եւ Աֆրիկայի հարաւից էր ուղեւորւել ու ծովահէնների կողմից առեւանգւել: Յիշեալ նաւի ոչ-իրանցի անձնակազմից երկուսը սպանւել եւ մէկ իրանցի վիրաւորւել էին ծովահէնների միջոցով:
Ծովուժի հրամանատարը ասուլիսի մի այլ բաժնում խօսելով Հորմոզ նեղուցի կարեւորութեան մասին՝ ասաց. «Վերջին ռազմափորձի ընթացքում ապացուցեցինք, որ վերահսկում ենք ոչ միայն Հորմոզ նեղուցին, այլեւ՝ դրա արեւելեան հատւածին ու Օման ծովին եւ կարող ենք ապահովել անվտանգութիւնը»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։