Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2012 14:07

ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ

* Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին հանդիպում ունենալով համալսարանների դասախօսների, տնօրէնների եւ պատասխանատու անձանց հետ՝ ասել է, որ անխնայ ձեւով ապրանքների ներածումը խիստ նեղն է դրել ներքին արտադրողներին:

* Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան յայտարարութեան համաձայն՝ Իրանում կասեցւել է «Ռոյտեր» լրատու գործակալութեան աշխատանքը: Մի առ ժամանակ առաջ «Ռոյտեր»-ը իրանցի մարզուհիների, որոնք մարզւել էին նինջիթսու ռազմական մարզանքով, անւանել էր ահաբեկիչներ:

* Մալայզիայի «Պետրոնաս» նաւթային ընկերութեան մի պաշտօնեայ յայտարարել է, որ յիշեալ ընկերութիւնը ապրիլից կասեցնելու է Իրանից նաւթի ներածումը:

* Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանի դռնբաց նիստում յայտնել է, որ խորհրդարանը չի կարող ընդունել այնպիսի ոչ-մասնագիտական նախագծեր, որոնք երկրում կը ստեղծեն սղաճի փոթորիկ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։