Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 03 Ապրիլի 2012 13:38

Քլինթոնը գնահատել է Թուրքիային՝ Իրանից նաւթի ներածումը պակսեցնելու հարցով

ԻՍՆԱ- ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը գնահատել է Թուրքիային՝ Իրանից նաւթի ներածումը պակսեցնելու համար, եւ Թեհրանից ուզել է ապացուցել, որ չի ձգտում ատոմական զէնքի: Քլինթոնը Ստամբուլում կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում ասաց. «Խիստ գօտեպնդւեցինք, երբ լսեցինք թէ՝ Թուրքիան ուշագրաւ քանակութեամբ պակսեցրել է Իրանից նաւթի ներածումը»:

«Ասոշիէյտըդ պրես»-ի համաձայն՝ Քլինթոնը այն մասին, թէ Իրանը շեշտում է, որ խաղաղասիրական է իր ատոմական ծրագիրը ասաց. «Իրանի ասութեամբ՝ Իրանի առաջնորդը յայտարարել է, որ զանգւածային ոչնչացման զէնքերը կրօնական հիմունքներից ելնելով՝ հակասում են իսլամին»:
Նա աւելացրեց, որ համաշխարհային հանրութիւնը այժմ ցանկանում է ականատեսը լինել յիշեալ համոզման հարցով որոշ քայլերի»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։