Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 03 Ապրիլի 2012 13:16

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ.- «Խստիւ դէմ ենք այն նախագծին, որ Սիրիայի առնչութեամբ ներկայացնում են ամերիկացիները»

altԼրատու ցանց- Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին հինգշաբթի, մարտի 29-ին Մաշհադում հանդիպում ունեցաւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան հետ, որոնք պաշտօնական այցով Իրան էին մեկնել:

Հանդիպման ընթացքում այաթ. Խամենէին շեշտելով երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնումը՝ կարեւորութեամբ անդրադարձաւ տարածաշրջանի ներկայ զգայուն պայմաններին: Նա նշեց. «Տարածաշրջանի զգայուն պայմաններում կարեւորագոյն հարցն այն է, որ անկախ երկրները ճիշտ որոշումներ ընդունեն»:
Այաթ. Խամենէին ակնարկելով այն հարցին, որ գերուժերը եւ ի մասնաւորի ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին նայում են որպէս միջոց, ասաց. «Ամերիկացիները որեւէ ժողովրդի որպէս անկախ ժողովուրդ՝ չեն ընդունում»:
Յեղափոխութեան առաջնորդը խօսելով Սիրիայի իրավիճակի մասին՝ ասաց, որ Իրանը խստիւ դէմ է որեւէ նախագծի, որ Սիրիայի հարցով հեղինակեն ամերիկացիները եւ աւելացրեց. «Իրանը պաշտպանում է Սիրիային, քանի որ Սիրիան համարւում է սիոնիստական վարչակարգի դիմաց դիմադրութեան ճակատ, եւ խիստ դէմ ենք Սիրիայի ներքին հարցերով որեւէ օտարերկրեայ ուժերի միջամտութեան»:
Թուրքիայի վարչապետը խօսելով իր գլխաւորած պատւիրակութեան կազմի մասին՝ ասաց, որ դա խօսում է Թուրքիայի վճռակամութեան մասին՝ Իրանի հետ յարաբերութիւնները ի մասնաւորի էներգետիկայի ոլորտում ընդլայնելու համար:
Նշելի է, որ Թուրքիայի վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահի եւ բարձրաստիճան պաշտօնատարների հետ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։