Հա

Քաղաքական

Շաբաթ, 17 Մարտի 2012 13:57

Արտգործնախարար.- «Թել Աւիւի յարձակումը՝ Իրանի վրայ, նշանակում է Իսրայէլի ոչնչացում»

«Ֆարս» լրատու գործակալութիւն - Իրանի արտգործնախարարը ի հակազդեցութիւն Իրանի դէմ Թել Աւիւի ռազմական սպառնալիքներին՝ յայտարարեց, որ Թել Աւիւի վարչակարգը շատ փոքր է, նոյնիսկ մէկ շաբաթ անգամ չի դիմանալու իրական պատերազմում: Եթէ այդ վարչակարգը յարձակւի Իրանի վրայ, ինքը կոչնչանայ:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այդ մասին յայտարարել է Դանիայի հեռուստացանցի հետ ասուլիսի ընթացքում: Նա աւելացրեց. «Եթէ Իսրայէլը նոյնիսկ որոշի նման մի սխալ քայլ իրականացնել, այդ քայլը կը ճշտի Թել Աւիւի ոչնչացման ժամանակաշրջանը եւ իսրայէլցիները լաւապէս իրազեկ են այդ մասին»:
ԻՍՆԱ-Ի համաձայն՝ ԱՄՆ-ի արտգործնախարարութեան խօսնակը հերքել է ռուսական «Կոմերսանտ» թերթում լոյս տեսած լուրը թէ՝ Հիլարի Քլինթոնը Ռուսաստանից ուզել է Իրանին ազդարարել, որ իր ատոմական հարցի դիւանագիտական կարգաւորման համար վերջին պատեհութիւնը չփախցնի: Ռուսաստանի արտգործնախարարութեան խօսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը եւս ասել է, որ չի կարող հերքել կամ հաստատել «Կոմերսանտ»-ում ներկայացւած տեղեկութիւնները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։