Հա

Քաղաքական

15/03/2012 - 12:39

altԼրատու ցանց - Թեհրանում կայացած Ադրբեջանի եւ Իրանի պաշտպանութեան նախարարներ՝ Սաֆար Աբիեւի եւ Ահմադ Վահիդիի հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախարարը յայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի դէպքում թոյլ չի տայ Իրանի դէմ ուղղւած գործողութիւններում իր տարածքը գործածել, իսկ Իրանի նախարարը փոխանցել է իրանական կողմի Ադրբեջանի բանակի հզօրացմանը եւ սպառազինմանը նպաստելու պատրաստակամութիւնը,- հաղորդել է «SalamNews»-ը՝ յղում կատարելով «ԻՌՆԱ» գործակալութեանը:

«Մենք համարում ենք, որ Բաքւի եւ Թեհրանի ռազմական համագործակցութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան երաշխիք է հանդիսանում»,- ասել է Աբիեւը:
Իր հերթին, Իրանի պաշտպանութեան նախարար Ահմադ Վահիդին յայտարարել է. «Մեր երկու երկրների միջեւ հին, պատմական կապեր կան: Թշնամիները ցանկանում են այդ կապերը խաթարել, սակայն՝ անարդիւնք: Իրանը պատրաստակամութիւն է յայտնում նպաստել Ադրբեջանի բանակի հզօրացմանը եւ սպառազինմանը»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։